11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ավետիսյանների սպանության գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է

Ավետիսյանների սպանության գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է։ Այն կկայանա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15–ին։

Նիստը չի կայացել  տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բացակայության պատճառով։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2015-ի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Հետո նա դանակով հինգ հարված է հասցրել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին: Յոթ օր անց երեխան մահացել էր հիվանդանոցում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ