27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկու անգամ դատված և ՊՆ-ից վռնդված Նորայրը ցանկանում է ապրել Ադրբեջանում.մանրամասներ

Ֆեյսբուքի օգտատեր Աշոտ Ասատրյանը անդրադարձել է  ադրբեջանական haqqin.az կայքի տարածած այն տեղեկությունը, համաձայն որի՝ հայազգի սպա Նորայր Գեևրգիի Մինասյանը ցանկանում է անցնել Ադրբեջանի տարածք.

«Վահանի ընկեր Նորայրը.

Դեպի Բաքու ճանապարհ բռնած ևս մեկ ազգի դավաճան Նորայր Մինասյանը իրեն ներկայացնում է իբրև երկրի իշխանության կողմից հալածված ու փախած: Սցենարը մի փոքր նման է Վահան Մարտիրոսյանի պատմությանը, ով հայտարարում էր, որ իրեն ու ընտանիքին ծեծում են փողոցներում, մեքենայի տակ են գցում և այլն: Մի կողմ ենք դնում այն հանգամանքը, որ սրանք երկուսը իրար հետ վերցրած իրենցից բան չեն ներկայացնում, որ մի հատ էլ հետապնդվեն, բայց քանի որ թեման տարածվել է կարելի է մի քանի բան պատմել Նորայրի կյանքից:

Նորայր Մինասյանը եղել է Վահան Մարտիրոսյանի ընկերներից մեկը, դեռ Հայաստանում Վահանի ունեցած ակտիվիստական պայքարի ժամանակներից սրանք իրար հետ շփվել են: Երկու անգամ դատվելուց ու ՊՆ-ից վռնդվելուց հետո Նորայրը Հայաստանում մեծ պարտքեր է կուտակում ու դրանք չվճարելու համար փախնում է Հայաստանից դեպի Սոչի, այստեղ թողնելով կնոջը և երեխաներին, անգամ երկրորդ երեխայի ծնվելուց չի գալիս Հայաստան:

Փաստորեն իրեն քաղաքական հալածյալ ներկայացնող այս երիտասարդը իրականում ամենահասարակ խաբեբան է, ով տարբեր տեղերից պարտքով գումար վերցնելով փախել է Հայաստանից: Վահան Մարտիրոսյանի դպրոցը սա բոլորից լավ էր սովորել, քանի որ Վահանը ևս մինչ Բաքու գնալը պարտքեր էր կուտակել վզին ու փախել»:

Լուսանկարում՝ Նորայր Մինասյանն է

15284873_710566769112744_9145383713038182334_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ