28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը

Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է ջրադուլն ու հացադուլը: Այս մասին տեղեկանում ենք նրա կնոջ ՝ Լիա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից: Ներսես Պողոսյանն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ես դադարեցնում եմ հացադուլը եւ ջրադուլը: Չեմ ցանկանում իմ արդարացի եւ օրինական պահանջի արդյունքը […]

«Ուզում ենք հավատալ». ցմահ դատապարտյալները՝ Սերժ Սարգսյանին

Մեծարգո նախագահ Սերժ Սարգսյան, Ձեզ են դիմում մի խումբ ցմահ դատապարտվածների հարազատներ: Բազմիցս դիմել ենք տարբեր իրավասու մարմիններին վաղաժամկետ ազատման խնդրով ու միշտ ստացել ենք նույն պատասխանը, որ խնդիրը քաղաքական է, և լուծումը կարող է տալ միայն երկրի նախագահը: Տեղեկացնենք, որ շուրջ մի քանի տասնյակ ցմահ դատապարտյալներ հատել են քսան տարվա շեմը, իսկ օրենքով ամրագրված […]

«ՄԱՊ»-ի Ալիկին էլ Ժողովուրդ

ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը հայտնվել Է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Թերթին հայտնի դարձավ որ «ՄԱՊ» ՓԲԸ-ի անվամբ ՊԵԿ մաքսային ծառայությունում հայտարարագրվել է 18 հազար 252 շիշ, սակայն փաստաթղթում սխալ տվյալներ են մուտքագրվել։ Ընդ որում, վերոնշյալ ապրանքները հայտարարագրել է «Մաքսբրոկ» մաքսային գրասենյակ ՍՊԸ-ն, ինչի համար Էլ մաքսային […]

Էֆթանազիա. կյանքի արժեքը

Աստվածաշնչում հստակ է, որ մարդը չի կարող ընտրել իր մահվան ժամանակը։ Այդ մասին կարդում ենք «Ժողովող» գրքում․ «Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը, ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը» (Ժող․ 3:1-4): Աստվածաշնչյան Տասնաբանյայի վեցերորդ պատվիրանը զգուշացնում է․ «Մի՛ սպանիր (Ելք 20:13): Մարդկային կյանքի վերաբերյալ այս […]

Ձիերին գողացել է, մորթել ու միսը վաճառել Երեւանում/տեսանյութում/

Աղձք գյուղի արոտավայրերից հունվարի 19-ին հինգ ձի են գողացել, մորթել ու վաճառել մայրաքաղաքում: Հունվարի 21-ին Ոսկեհատ գյուղի բնակիչը դիմել է Աշտարակի ոստիկանություն ու հայտնել, որ պարկի մեջ դաշտում գտել է իր գողացված ձիերի մնացորդները: Նա պատմեց, որ ձիերի կերը վերջացել էր, ինքն էր տարել է նրանց, որ իրենք իրենց գլխի ճարը տեսնեն, ինքը տուն է […]

Գլխավոր դատախազը աշխատանքային այցով Վայոց ձորի և Սյունիքի մարզերում էր

Փետրվարի 1-ին և 2-ին նշված մարզերում տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց մասնակցել են նաև տվյալ մարզերի իրավապահ մյուս համակարգերի պատասխանատուները: Խորհրդակցությունների ընթացքում Վայոց ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը և Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը զեկուցել են 2016-ին կատարված աշխատանքը, ներկայացրել հանցագործություների աճի և նվազման դինամիկան` ըստ հանցատեսակների: ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր մարզում հանցավորության վիճակի վերլուծության արդյունքներով […]

ՍԱՊԾ-ն ուսումնասիրություն է կատարել գազավորված ըմպելիքների շուկայում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում պետական վերահսկողության շրջանակներում բացահայտված ռիսկերը, այդ թվում և՝ սպառողներից և հասարակական կազմակերպություններից ստացված ահազանգերը, ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում և արդեն ամփոփել է որոշ արդյունքներ: Այդ արդյունքների համաձայն՝ Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության […]

6-միլիոնանոց գողությունը բացահայտվեց/տեսանյութ/

Ագարակ գյուղի տներից մեկից հունվարի 3-ին գողություն էր կատարվել. մեկը, տան ցանկապատով անցել էր, հատուկ հարմարանքով բացել պատուհանը ու տնից հափշտակել փող, համակարգիչ, թանկարժեք իրեր, բջջային հեռախոս, 2 կիլոգրամանոց ապակյա տարայով մետաղադրամներ եւ հեռացել: Տանտերը ընտանիքով արտասահմանում է եղել, եղբայրն էր տանը հետեւում, երբ գողը մտել է նրանց բնակարան ու հենց նա էլ զանգահարել է […]

«Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» քննարկում ոստիկանությունում

Փետրվարի  2-ին ոստիկանությունում տեղի ունեցավ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Առջևում համապետական ընտրություններն են և ոստիկանության այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր այդ ոլորտում հանրության և ոստիկանության փոխգործակցություն ապահովելու ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի,  աշխատակազմի, հասարակական կարգի ապահովման և իրավաբանական վարչությունների, այլ ծառայությունների ղեկավարներ: […]

Անդրիաս Ղուկասյանի կալանքի հարցը ՄԻՊ-ը չի մեկնաբանում

Կառավարության այսօրվա նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձավ նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությանը, որտեղ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարաձգման որոշումը` 2 ամսով, դատապարտվել էր, և կոչ է արել ազատ արձակել նրան: «Human Rights Watch-ի մանդատը թույլ տալիս է այդպիսի դիրքորոշում հայտնել: ՄԻՊ-ի մասին օրենքն ուղիղ արգելում է նման դեպքերում գնահատական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի