12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Անդրիաս Ղուկասյանի կալանքի հարցը ՄԻՊ-ը չի մեկնաբանում

Կառավարության այսօրվա նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձավ նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությանը, որտեղ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարաձգման որոշումը` 2 ամսով, դատապարտվել էր, և կոչ է արել ազատ արձակել նրան:

«Human Rights Watch-ի մանդատը թույլ տալիս է այդպիսի դիրքորոշում հայտնել: ՄԻՊ-ի մասին օրենքն ուղիղ արգելում է նման դեպքերում գնահատական տալ: Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ կալանքը ցանկացած անձի նկատմամբ կարող են կրկին կիրառվել, երբ մյուս խափանման միջոցները չեն բավարարում պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Կոնկրետ դեպքի հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ»,- ընդգծեց  Թաթոյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ