27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» քննարկում ոստիկանությունում

Փետրվարի  2-ին ոստիկանությունում տեղի ունեցավ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Առջևում համապետական ընտրություններն են և ոստիկանության այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ էր այդ ոլորտում հանրության և ոստիկանության փոխգործակցություն ապահովելու ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի,  աշխատակազմի, հասարակական կարգի ապահովման և իրավաբանական վարչությունների, այլ ծառայությունների ղեկավարներ:

Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի բացման խոսքից հետո ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց քննարկման նպատակն ու խնդիրները և ընդգծելով ընտրությունների շրջանում փոխգործակցության պատշաճ մթնոլորտ ապահովելու անհրաժեշտությունը՝ մասնակիցներին կոչ արեց ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտողությունները:

Դրական գնահատելով հանրային քննարկման նախաձեռնությունը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը անդրադարձան ուղեցույցի մի շարք կետերի, առաջարկներ արեցին և պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում էլ օրենսդրական ու իրավակիրառման ոլորտում շարունակել գործակցությունը ոստիկանության հետ:

Հովհաննես Քոչարյանը անհրաժեշտ մեկնաբանություններ ու պարզաբանումներ ներկայացրեց դիտողությունների և առաջարկների վերաբերյալ և հավաստիացրեց, որ հետագա քննարկումների արդյունքում կատարված համապատասխան փոփոխությունները տեղ կգտնեն ուղեցույցում:

Հանդիպման ավարտին ոստիկանության ներկայացուցիչները պատասխանեցին լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ