28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Վինար» գինու գործարանի գործը դեռեւս դատախազությունում է.նախարար/տեսանյութ/

«Գյուղացիներին պարտք մնացած «Վինար» գինու գործարանի գործը դեռեւս դատախազությունում է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով՝ գյուղնախարարությունը կապվել է մյուս գործարանների հետ եւ նրանց առաջարկել «Վինարի» պաշարներից խաղողի սպիրտ գնել, որպեսզի գործարանը գյուղացիներին վճարի մթերած խաղողի դիմաց: Մանրամասները՝ տեսանյութում:

Վերցրել է 750.000 դրամն ու հեռախոսները չի տվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց  խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակած անձանց ինքնությունը։ 2016թ. դեկտեմբերի 30-ին քաղաքացուց  հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 21-ին մի տղամարդ 3 հատ «iphone 7» մոդելի բջջային հեռախոս իրեն վաճառելու պատրվակով, Երևան քաղաքի Աբովյան փողոցում […]

Խորենացիում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդները ազատազրկվեցին

Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր նման որոշում կայացրեց: Նշենք, որ  դատախազը  3 ամբաստանյալների համար պահանջել էր՝ 3 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքներն […]

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվար է երաշխիքներ տալը /տեսանյութ/

Կառավարության նիստից հետո ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց, թե բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվարանում է երաշխիքներ տալ:  «Այս պահին աշխատանքներ եմ տանում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ: Դրանց արդյունքների մասին չեմ կարող երաշխավորել, բայց հուսով եմ, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան»,- ընդգծեց նա: Թաթոյանի խոսքով` Լապշինի դեպքը մտահոգիչ է նրանով, որ Արցախ այցելած մյուս լրագրողներն […]

ՔԿՀ-ներում խնդիրներ կան. վարչապետի հանձնարարականը

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակին: «ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են խնդիրներ կալանավորվածներին, դատապարտյալներին սննդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման հարցում, ինչպես նաև դատապարտյալների համաչափ տեղաբաշխումը: Խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»,-նշել է գործադիրի ղեկավարը: […]

Նոր նշանակումներ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության գնդապետ Ռոբերտ Նավասարդյանը։ Արմավիր ոստիկանության բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Սարգսյանը:

Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին

Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը  արդեն 13 օր հացադուլի մեջ է: Դատապարտյալը  պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: Հիշեցնենք, որ Արմեն Տեր Սահակյանը մինչև դեկտեմբերի 30-ը հացադուլի մեջ էր ու գրեթե մեկ ամիս: Նա դադարեցրեց հացադուլը՝ Նոր տարվա հետ պայմանավորելով: «Հայրս իր խոսքին տեր կլինի և […]

Ադրբեջանի պատասխանը դիվերսիան էր

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մեկ օր է անցել Հայաստանի արտգործնախարարի այն հայտարարությունից, թե միջնորդները պատրաստվում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել (Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս նախաձեռնության փաստը հաստատել էր). ադրբեջանական բանակն օպերատիվ արձագանքել է իրադարձությունների զարգացմանը՝ դիվերսիոն-հետախուզության փորձ է ձեռնարկել Թալիշի մարտական հենակետերի ուղղությամբ: ՊԲ-ի փոխանցմամբ, հակառակորդը, օգտագործելով […]

Պետք չի էշ էշ գնալ կանգնել ամեն մի պարզած պաստառի կողքին

Երկու լուսանկար. 1-ինում Տիգրան Խզմալյանը տքսուր դեմքով պահանջում է Սավչենկոյի ազատությունը։ 2-րդում՝ արդեն ազատ Սավչենկոն պահանջում է ադրբեջանցի դիվերսանտների ազատությունը։ Հետևություն՝ պետք չի էշ էշ գնալ կանգնել ամեն մի պարզած պաստառի կողքին։ Նարեկ Մալյան Հիշեցնենք, ֆեյսբուքյան գրառումները կայքի կողմից չեն խմբագրվում:

Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին /վիդեո/

Մոսկվայի Կիեւյան մայրուղու վրա գտնվող «Գանձակ» սրճարանում այսօր ձերբակալվել է 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը՝ Արսեն Երեւանսկի մականունով։ Նրա հետ միասին եւս 9 հոգի է ձերբակալվել, գրում է Прайм Крайм-ը։ Խուզարկման ժամանակ Արսեն Մկրտչյանի մոտ թմրանյութ է հայտնաբերվել։ Մանրամասները՝ տեսանյութում  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի