27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեխային պահելուց չարամտորեն խուսափողը հայտնաբերվել է

Հունվարի 27-ին, ժամը 7.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1963 թ. ծնված Պարգև Ա.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 27-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը): Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Գարեգին Բ-ի եղբորորդի դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերին փաստաբան Գեորգի Մելիքյանի վրա հարձակված դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այս առնչությամբ, ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: […]

«Մարդասպաններ»` քաղաքի կենտրոնում /ֆոտոշարք/

Այն, որ սառցե լեզվակների պոկվելու եւ ընկնելու հետեւանքով աշխարհում բազմաթիվ մահեր են գրանցվում, փաստ է։ Ու այս պարագայում անհասկանալի է, թե ինչու են պատկան մարմինները թույլ տալիս, որ դրանք մնան շենքերի տանիքներին ու դառնան «պոտենցիալ մարդասպաններ», պարզապես անհասկանալի է։ Այս սառցե լեզվակները Հանրապետության փողոցի մի շարք շենքերի վրա էին։ Լեզվակները կախված էին անմիջապես մայթի վրա […]

Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը ծայրահեղ վիճակում է

Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը  արդեն 8  օր հացադուլի մեջ է: Դարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: Հիշեցնենք, որ Արմեն Տեր Սահակյանը մինչև դեկտեմբերի 30-ը հացադուլի մեջ էր ու գրեթե մեկ ամիս: Նա դադարեցրեց հացադուլը՝ Նոր տարվա հետ պայմանավորելով: «Հայրս կբացի շատ կարևոր մի գաղտնիք, […]

Բանտում պոկել են ականջը. Հրապարակ

Երկու օր առաջ «Դատապարտյալների հիվանդանոցում» միջադեպ է արձանագրվել` հիվան­դանոցի հեղինակություններից մեկը` «Վրացի Կարեն» մակա­նունով, մեկ այլ դատապարտյալի հետ հարձակվել է խցակցի վրա եւ պոկել նրա ականջը: Տուժողին վիրահատել են: ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը ժխտեց կատարվածը. «Սուտ է, նման բան չկա»: Մինչդեռ ՔԿՎ-ից հաստատեցին. «Հունվարի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ […]

Քննություն է տարվում` պարզելու կուրսանտ Ս.Ափինյանի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է […]

Բերման ենթարկվեց Րաֆֆու փողոցից

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 26-ին, ժամը 22.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Լևոն Կ.-ին, որը ս/թ հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողության) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:

Ուսումնասիրել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատվերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները 2017 թվականի հունվարի 26-ին չհայտարարված հատուկ այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այցի նպատակն էր ուսումնասիրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկիցտեղափոխված ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները, ինչպեսնաև առանձնազրույցներ ունենալ նրանց հետ: Ուսումնասիրվել են նաև նրանց վերաբերյալփաստաթղթերը: Այցի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձինք բարձրացրել […]

«Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ»-ում լուրջ խախտումներ են բացահայտվել. Քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ խախտումներ են բացահայտվել: ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնում են, որ պարզվել է, որ 2011-2016թթ. ընթացքում նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների վրա հաստիքների համալրման անհրաժեշտության բացակայության պայմաններում հրամանագրվել են հիմնական […]

Ոստիկանապետն էլ. Ժողովուրդ

Նախօրեին պաշտոնից ազատվելու դի­մում է ներկայացրել Արմավիրի մարզային ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյա­նի եղբորորդին: Հիշեցնենք, որ Արսեն Աբրահամյանը մինչեւ անցած տարվա հոկտեմբերի կեսերը հարազատ մարզի` Արարատի մարզային ոստիկանության պետն էր: Նրա անունը շոշափվել է մի շարք աղմկահարույց պատմություննե­րում: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի հետեւից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի