«Մարդասպաններ»` քաղաքի կենտրոնում /ֆոտոշարք/
Այն, որ սառցե լեզվակների պոկվելու եւ ընկնելու հետեւանքով աշխարհում բազմաթիվ մահեր են գրանցվում, փաստ է։ Ու այս պարագայում անհասկանալի է, թե ինչու են պատկան մարմինները թույլ տալիս, որ դրանք մնան շենքերի տանիքներին ու դառնան «պոտենցիալ մարդասպաններ», պարզապես անհասկանալի է։
Այս սառցե լեզվակները Հանրապետության փողոցի մի շարք շենքերի վրա էին։ Լեզվակները կախված էին անմիջապես մայթի վրա ու սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե դրանք պոկվեն ու ընկնեն անցորդների գլխին։
Սրանք էլ Նալբանդյան փողոցի շենքերի «պոտենցիալ մարդասպանները»։