26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գարեգին Բ-ի եղբորորդի դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերին փաստաբան Գեորգի Մելիքյանի վրա հարձակված դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Այս առնչությամբ, ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ:

Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչի հիման վրա 2016-ի դեկտեմբերի 23-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ պահանջելով քննության առնել թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան Գայանե Լյուդվիկյանի և թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան Գեորգի Մելիքյանի նկատմամբ ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի դրսևորած վարքագիծը և վերջինիս ենթարկել պատասխանատվության:

ՀՀ փաստաբանների պալատում հունվարի 26-ին մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որով հայտնել են, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ