28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Թուրքիայում 38 օրական երեխան սեռական բռնության է ենթարկվել

Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայի Վան քաղաքում(Արևմտյան Հայաստան), տեղի է ունեցել մի սարսափելի ու անմարդկային արարք` ես կասեի անասնական…38-օրեկան երեխան ենթարկվել է սեքսուալ բռնության, որի հետևանքով հետագայում մահացել է հիվանդանոցում: Ոստիկանությունը ձերբակալել է երեխայի մորը և նրա հետ հիվանդանոց եկած երկու անձնավորության: Իրոք որ թուրքը մնում է թուրք… Պատահական չէ, որ այդ […]

Ոստիկանների անփութության փաստով հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկանների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործը: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Գ.-ն նշված հիմնարկում նախապես անձնական զննության ենթարկվելուց հետո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային […]

Տատիկին արգելեցին համբուրել թոռանը. Անի Հովհաննիսյանը կմնա կալանքի տակ/ֆոտո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Անալիտիկի»  գործով դատավարությունը: Նիստի ընթացքում , որպես վկա ներգրավված Նարեկ Սադոյանը, Էդուարդ Ղումաշյանը, Արմինե Մնացականյանը եւս գրությամբ խնդրել են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները: Մեղադրող-դատախազ Արմեն Շահբազյանի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո մեղադրյալ Անի Հովհաննիսյանն ասաց, որ իր համար պարզ չի մեղադրանքի էությունն առաջին իսկ օրից. […]

Անընդունելի է Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին․ ՌԴ օմբուդսմեն

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարություն է տարածել՝ կապված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձման հետ։ Նա արտահանձնումն անընդունելի է համարել, հայտնում է ՌԴ օբուդսմենի պաշտոնական կայքը։ «Անընդունելի եմ համարում Բելառուսի տարածքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան: ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նշվում է. «Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող […]

Հայտարարություն

Հայտարարություն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին 2017թ․ հունվարի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացել ԴԱՀԿ  նախկին պետ, ՀՀ  գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 4-ին «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի […]

Դաժան մարտեր Դոնբասում․ տանկեր են գործի դրվել /տեանյութ 18+/

Իրավիճակը կտրուկ սրվել է Դոնբասում։ Ավդեեւկայում դաժան մարտեր են ընթանում՝ չնայած միջազգային կազմակերպությունների կոչերին՝ անհապաղ դադարեցնել մարտերը։ Այժմ տեղեկություններ են տարածվել, որ ուկրաինական ուժերը Ավդեեւկայում տանկեր են գործի դրել։ Միջազգային կազմակերպությունները խիստ մտահոգված են խաղաղ բնակիչների իրավիճակով, պայթյունները այստեղ բառացիորեն չեն դադարում, հայտնում է Topnews.ru-ն։ Դոնբասի աշխարհազորայինների ներկայացուցիչ Ալեքսանդր Ժուչկովսկին նշել է, որ իրենք չեն […]

Տնօրեն է ձերբակալվել

ՀՀ Շիրակի մարզի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու փաստով 25.11.2016թ. հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հունահռոմեական ըմբշամարտի մարզչի պաշտոնին ձևականորեն ձևակերպել է իրեն և,  2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փաստացի չիրականացնելով […]

Քննարկվում է հայ ուխտավորների առանց վիզայի Իսրայել մուտք գործելու հարցը

Հունվարի 30-ին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան այցելեց եւ Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկյանի հետ հանդիպեց Իսրայելի Զբոսաշրջության Նախարարության աշխատակազմի ղեկավար Ամիր Լեվին: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանից եկող հայ ուխտավորներին առանց վիզայի Իսրայել մուտք գործելու եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է «Հայ Երուսաղեմն այսօր»-ը:

Նոր մանրամասներ դատապարտյալների հետ մարմնավաճառների շփման գործից

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 21.10.2016թ.-ին ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Կատարված քննության արդյունքում բացահայտվել է, որ ՔԿ հիմնարկի` տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ մարմնավաճառներին ապօրինի տեսակցության թույլտվություն են […]

Հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ` զինվորի գլխին հրազենային վիրավորում հասցնելու համար

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին: Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի