20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տատիկին արգելեցին համբուրել թոռանը. Անի Հովհաննիսյանը կմնա կալանքի տակ/ֆոտո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Անալիտիկի»  գործով դատավարությունը:

Նիստի ընթացքում , որպես վկա ներգրավված Նարեկ Սադոյանը, Էդուարդ Ղումաշյանը, Արմինե Մնացականյանը եւս գրությամբ խնդրել են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները:

Մեղադրող-դատախազ Արմեն Շահբազյանի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո մեղադրյալ Անի Հովհաննիսյանն ասաց, որ իր համար պարզ չի մեղադրանքի էությունն առաջին իսկ օրից. «Գոյություն չունեն նման հոդվածներ, որոնք վերագրվում են ինձ: Սա քաղաքական պատվեր է: Պահանջ ունեմ, որ դադարեցվի այդ ապօրինի քաղաքական հետապնդումն իմ հանդեպ»:

Անի Հովհաննիսյանը դատավորին դիմեց հարցով . «Ինչո՞ւ են վկաների ցուցմունքները խեղաթյուրվում: Քննիչը ներկայացրել էր տվյալներ, որոնք այդ մարդիկ չեն ասել իրենց ցուցմունքներում»:

Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը սահմանեց, որ սկզբում կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, կզննվեն իրեղեն ապացույցները, ապա կհարցաքննվեն Տիգրան ՈՒրիխանյանը եւ «ՎՏԲ» բանկի ներկայացուցիչը, վերջում՝ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը:

Դատարանը մերժեց  Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մոսին:

Ըստ Սիմոնյանի` Անի Հովհաննիսյանն անօրինական է մնում կալանքի տակ, քանի որ նրա կալանքի ժամկետը լրացել է դեռեւս հունվարի 28-ից, որից հետո այն չի երկարացվել:

Անի Հովհաննիսյանի տատը ցանկանում էր համբուրել թոռանը, սակայն նրան թույլ չտվեցին մոտենալ:

Նշենք, որ դատական առաջին նիստն այսքանով ավարտվեց, հաջորդը նշանակվեց փետրվարի 16-ին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ