27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դանակահարություն Հրազդանում/տեսանյութ/

Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ժամը 00.30-ի սահմաններում Հրազդան քաղաքի գիշերային ակումբերից մեկի մոտակայքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի համաձայն, 31-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք: Ոստիկաններին հաջողվել է պարզել դեպքի հանգամանքները: Մանրամասները՝ տեսանյութում:

32 ամյա Կարենը բերման ենթարկվեց

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 30-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մանանդյան փողոցի 29 շենքից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով, կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ […]

Ես գող եմ եղել, հիմա ի վիճակի չեմ ապրել.31 ամյա Գեորգին նետվել է կամրջից

Երեւանի Կիեւյան կամրջի տակ, այսօր` հունվարի 31-ին, տղամարդու դի է հայտնաբերվել:  ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ ոստիկանությունն ահազանգ է ստացվել ժամը 12:15-ի սահմանում, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի: Ըստ Shamshyan.com-ի`կամրջից նետված տղամարդու գրպանում գրություն է հայտնաբերվել հետեւյալ բովանդակությամբ. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին […]

28 միլիոն երեխա` զոհ

ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայտարարությունը փախստական երեխաների վերաբերյալ «Փախստականների կարիքները երբևիցե այսքան մեծ չեն եղել: Աշխարհում 28 միլիոն երեխա արմատախիլ է եղել հակամարտությունների արդյունքում՝ լքելով իրենց տները բռնությունների և սարսափների պատճառով»: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորվում է շարունակել իր աշխատանքն աշխարհի կառավարությունների և այլ գործընկերների հետ ՝ աջակցելով երեխաներին ամենուրեք՝ Սիրիայից Եմեն և Հարավային Սուդան»: «Ամերիկայի Միացյալ Նահանգները երկարատև ավանդույթ ունի […]

Դատախազին պատժեցին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ: Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչի հիման վրա 23.12.2016 թվականին ՀՀ փաստաբանների պալատի […]

Նիկոլային բերման են ենթարկել

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 28-ին, ժամը 21.15-ին, Արթիկ քաղաքի Լմբատ 2-րդ թաղամաս 10 շենքից բերման է ենթարկվել 30-ամյա Նիկոլայ Հ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ նա 2011թ. դեկտեմբերի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Խարդախությամբ հեռախոս է հափշտակվել երևանյան ակումբներից մեկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի ակումբներից մեկում խաբեությամբ «iphone 7» տեսակի բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացուց ստացված հաղորդման համաձայն՝ 2016թ.նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը […]

ԴԱՀԿ աշխատակիցների գործով նախաքննությունն ավարտվել է

Կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները կազմել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ` թաքցնելով իրականությունը: Մասնավորապես, նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ դեռևս 2015թ.–ին  դատարանի կողմից վճիռ էր կայացվել Ն.Հակոբյանին և վերջինիս որդիներին Երևանի Գուլակյան փողոցի […]

Արարատ Խանդոյանին տանջում են. պաշտպանը ահազանգում է

««Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեկ օր մնացել է  պատուհանները կոտրած պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արարատ Խանդոյանի պաշտպանը՝ Արա Ղարագյոզյանը: «Մեր բողոքներից հետո տեղափոխել են իր հիմնական խուց, բայց ես այսօր կրկին անգամ այս առչությամբ բողոք եմ ներկայացրել և ծառայողական քննություն եմ պահանջել, քանի որ արդեն երկրորդ դեպքն է, որ […]

Նոր նշանակում

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 30-ին հրաման է ստորագրել` նոր նշանակում կատարելու վերաբերյալ։ Թիվ 43-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Տիգրան Թամամյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Նույն օրն Ա.Հովսեփյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Արաբկիրի քննչական բաժնում և ներկայացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի