20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արարատ Խանդոյանին տանջում են. պաշտպանը ահազանգում է

««Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեկ օր մնացել է  պատուհանները կոտրած պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արարատ Խանդոյանի պաշտպանը՝ Արա Ղարագյոզյանը:

«Մեր բողոքներից հետո տեղափոխել են իր հիմնական խուց, բայց ես այսօր կրկին անգամ այս առչությամբ բողոք եմ ներկայացրել և ծառայողական քննություն եմ պահանջել, քանի որ արդեն երկրորդ դեպքն է, որ իմ պաշտպանյալին կոտրված ապակիներով պատժախուց են տեղափոխում: Այսօր Նուբարաշեն ՔԿՀ պետին եմ դիմում հղել և բացատրություն եմ պահանջել, թե ինչ հիմքով են Արարատ Խանդոյանին տեղափոխել անմխիթար պայմաններով պատժախուց»,- նշեց  Արա Ղարագյոզյանը:

Պաշտպանի խոսքով՝ Խանդոյանը պատժախուց է տեղափոխվել ներքին կանոները խախտելու համար:

«Արարատ Խանդոյանը առողջական խնդիրներ ունի և այդ ցրտահարությանը ինքը չի կարողանա դիմանալ:Ես շեշտում եմ, որ եթե խախտել է ներքին կանոնակարգը թող նորմալ պատժախուց տեղափոխեն, ոչ թե նման անմարդկային պայմաններ ունեցող պատժախուց»,-հավելեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նա  չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ