12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խարդախությամբ հեռախոս է հափշտակվել երևանյան ակումբներից մեկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի ակումբներից մեկում խաբեությամբ «iphone 7» տեսակի բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քաղաքացուց ստացված հաղորդման համաձայն՝ 2016թ.նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ Երևան քաղաքում գործող ակումբներից մեկում հափշտակել է «iphone 7» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, քաղաքացին ճանաչվել է տուժող: Վերջինս վարույթն իրականացրած մարմնին է ներկայացրել հեռախոսով կատարված լուսանկարներ, որոնցում պատկերված տղամարդը, ըստ տուժողի, վերցրել է իր հեռախոսը։  Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք լուսանկարներում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, իսկ ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ