27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն ինքնակամ տեղափոխվել են այլ բանտախուց

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց: Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, նաեւ ասվում է.  «Այսօր ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ լրատվամիջոցներով դատապարտյալների խցերի տեղափոխությամբ պայմանավորված ինքնավնասման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու եւ իրավիճակին համապատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով: Ծառայության ներկայացուցիչները տեղում […]

Դիտորդական Խումբը հանդիպում է ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարած անձանց հետ

2017թ. հունվարի 21-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները նախորդ օրը ստացված ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Ստացված ահազանգի համաձայն 2017թ․ հունվարի 20-ին ինքնավնասումներ են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 002 խցում պահվող ազատազրկված անձինք: Ըստ ահազանգողի՝ վերջիններս այդ քայլին են դիմել, քանի որ աշխատակիցները, մահակներով զինված, […]

Արարատի մարզում անչափահասին առեւանգել են եւ բռանաբարել

Ոստիկանություն հունվարի 21–ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում անչափահաս բնակչուհուն առեւանգել են եւ բռնաբարել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին կատարվածը: Մեր զրուցակիցը նշեց, որ  ահազանգը ստացվել է Մասիսի բաժնում, քննություն է կատարվում։

Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը կբացի գաղտնիքը

Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը  այսօր՝ հունվարի 21-ին կրկին հացադուլ է հայտարարել: Արդեն հայտնել ենք, որ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: «Հայրս կբացի շատ կարևոր մի գաղտնիք, եթե 20 օրվա մեջ պահանջը չկատարվի»,-մեզ հետ զրույցում ասաց Տեր Սահակյանի որդին: Արմեն Տեր Սահակյաի փոխանցմամբ պահանջը […]

Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է. հայտարարություն

Տեղեկանալով ս.թ. հունվարի 16-ին Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատավճռի մասին «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամը հայտարարում է Տեղյակ լինելով ինչպես Գևորգի ձերբակալության հանգամանքներին, այնպես էլ Գևորգի քաղաքական դիրքորոշումներին ու երկրի ներքաղաքական պրոցեսներին Գևորգ Սաֆարյանի ակտիվ մասնակցություանը, հաստատում ենք, որ նրան ձերբակալել են քաղաքական ակցիայի ժամանակ՝ զուտ իր քաղաքական հայացքների և ակտիվության համար: Ըստ այդմ մենք ճանաչում ենք […]

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպանության գործից

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին` ժամը 20.55-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում`  կրծքվանդակի […]

Դատական համակարգի պատվիրակությունը Ստեփանակերտում է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ: Պատվիրակության կազմում են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը և ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել […]

Ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը

Հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն էր տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել: 2017 թ. հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ձեռնարկած […]

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն է գործադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի նկատմամբ դատապարտյալի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, այդ թվում` անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Խաչիկ Վ.-ն և նույն բաժնի առաջատար մասնագետ Հովհաննես Կ.-ն 2016թ.-ի օգոստոսի 10-ին խուզարկություն են […]

Գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ

2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի