07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Դատական համակարգի պատվիրակությունը Ստեփանակերտում է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ: Պատվիրակության կազմում են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը և ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը, ԼՂՀ դատավորներ և բարձրաստիճան ու պաշտոնատար այլ անձինք:

Միջոցառման ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն աշխատանքում ցուցաբերած արդյունքների համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է պետական պարգևներով ու արժեքավոր նվերներով:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն իր հերթին, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության  դատական համակարգերի արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդը, ինչպես նաև ԼՂՀ դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության  Դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման հուշամեդալով, իսկ ԼՂՀ դատական համակարգի մի քանի ներկայացուցիչների շնորհել պատվոգրեր:

Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դատական համակարգերի առանձնահատկություններին, 2016 թվականին ունեցած ձեռքբերումներին և հասարակության շրջանում դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանն  ուղղված աշխատանքներին, կողմերն ընդգծել են նաև  ՀՀ և ԼՂՀ դատական համակարգերի շարունակական համագործակցության կարևորությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ