26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խորենացիում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդները ազատազրկվեցին

Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր նման որոշում կայացրեց:

Նշենք, որ  դատախազը  3 ամբաստանյալների համար պահանջել էր՝ 3 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքներն ու միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը «Սասնա Ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրել եւ զանգվածային անկարգություններ հրահրել: Նրանք կալանավորված են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ