28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին

Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը  արդեն 13 օր հացադուլի մեջ է:

Դատապարտյալը  պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: Հիշեցնենք, որ Արմեն Տեր Սահակյանը մինչև դեկտեմբերի 30-ը հացադուլի մեջ էր ու գրեթե մեկ ամիս: Նա դադարեցրեց հացադուլը՝ Նոր տարվա հետ պայմանավորելով:

«Հայրս իր խոսքին տեր կլինի և եթե Ֆելիքս Ցոլակյանը չգա հանդիպման հացադուլի 20-րդ օրը կբացի շատ կարևոր մի գաղտնիք, որը շատ մարդկանց համար կարող է  ճակատագրական լինել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Տեր Սահակյանի որդին՝ Արգամ Տեր-Սահակյանը:

Որդին փոխանցեց նաև խոսքը ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.«Պարոն նախագահ ինչքան պիտի Ձեզ դավաճանեն Ձեր զինակից ընկերները: Այս պայմաններում Դուք պետք է հիշեք մեր մասին»:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը 20 տարի եւ ավել պատիժը կրելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով վերացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդագիր ներկայացնելը հետաձգելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի որոշումը:

«Ես արդեն պատժվել եմ ու չեմ կարող հասարակության համար վտանգ ներկայացնել:Արդեն լուրջ տարիք ունեմ՝ 51 տարեկան եմ ու վատառողջ: Ուզում եմ օդ շնչել ու օրենքի սահմաններում եմ դիմել»,-մեզ ուղղված նամակում գրել էր ցմահ դատապարտյալը:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը Հանրապետության նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջանակներից էր, ով բանդայի պարագլուխ է եղել և 1998թ-ին սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման է դատապարտվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ