28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անի Հովհաննիսյանը դիմում է ԱԺ պատգամավորներին

Հարգելի օրենսդիր, 2016թ-ի մայիսի 10-ին ՀՀ ԱԺ կողմից քվեարկվեց «ՎՏԲ Հայաստան» բանկին պատկանող «Հրազդան-Ցեմենտ» գործարանը վերագործարկելու, զինելու եւ հետագա գործունեությունը կազմակերպելու համար «ՎՏԲ Հայաստան» բանկին 505 միլիոն ՀՀ դրամ հարկերի գծով առաջացած տույժերից ազատելու նախագիծը: Նշեմ, որ ես մինչեւ կալանավորվելս պայքարում էի այդ օրինագծի տապալման համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ «ՎՏԲ Բանկ»-ում բաժնեմաս ունի […]

Ձերբակալվել է «Ալյանսի» նախկին անդամը

«Ալյանս» կուսակցությունից հեռացված, առանձնապես խոշոր չափի խարդախության համար դատապարտված Սարգիս Հարությունյանը այսօր առավոտյան ձերբակալվել է, տեղեկացնում են «Ալյանսի» լրատվական ծառայությունից: «Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում լուրեր էին տարածվում, որ Ս. Հարությունյանի նկատմամբ կայացվել է չորս տարվա ազատազրկման դատավճիռ, սակայն նա գտնվում է ազատության մեջ», – նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Բելառուսի Գերագույն դատարանը մերժեց Լապշինի բողոքարկումը

Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Բելառուսական Sputnik գործակալությունը տեղեկացնում է, որ Գերագույն դատարանը բլոգերի բողոքարկումը քննել է կես ժամից ավելի քիչ ժամանակահատվածում: Լապշինի փաստաբան Նատալյա Շեկինան տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը դատարանի դահլիճում չի եղել: Նա […]

Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման մասին

Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է նաև հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը ևս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում և համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել: Akunq.net-ը հրապարակել է երկու օսմանյան փաստաթղթեր և […]

Խաղ առնել-ծախելու աղաղակող փաստեր. Իրավունք

Անցել է մեկ տարուց ավել, երբ հնչեց պաշտոնական հայտարարություն, թե՝ «Ուլիս» ֆուտբոլային ակումբում խաղեր են առնում-ծախում։ Այս ամենի հիման վրա ձերբակալվեցին ակումբի մի շարք անդամներ, այդ թվում մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ով այնուհետ կալանավորվեց։ Եղավ նաեւ հայտարարարություն, թե իբր Գագիկ Սիմոնյանը զբաղված է խաղեր առնել-ծախելով, հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, առաջադրվեց մեղադրանք։ […]

23 ամյա սյունեցին բռնաբարել է 16 ամյա աղջկան

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 16-ամյա աղջկա հետ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքերը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ Սիսիան քաղաքի անչափահաս՝ 16-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2016թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի 23-ամյա բնակիչը, նույն քաղաքում գործող ընկերություններից […]

Կողոպուտ Նոր Նորքում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 4-ին, ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել 25-ամյա Վահան Ս.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա փետրվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտ) 1-ին մասի մեղադրանքով:

Փախուստի դիմած կալանավորին գտան

Փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Սուրեն Գրիգորյանը ժամը 7:45-ի սահմաններում փախել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից: Հաղորդումից մի քանի ժամ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մալաթիայի բաժինների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների […]

Հոգեբուժարանում ռումբի առկայության վերաբերյալ ահազանգ է ստացվել․ 81 հիվանդ տարհանվել է

Փետրվարի 6-ին, ժամը 12.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական ուժերի սակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Տարհանվել է հոգեբուժարանի 81 հիվանդ: Տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի