28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումները

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը, վեր հանել ընտրախախտումներին նպաստող հանգամանքները և դրանց վերաբերյալ միջնորդագիր ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները եղել են տարաբնույթ և վերաբերել ընտրությունների անցկացման տարբեր ընթացակարգերին, որոնք […]

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝  բժիշկ-մասնագետը Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 10-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատությաննախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին: ՈՒսումնասիրվել են նրա  պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Պաշտպանի […]

Սիրիայում ռուսական ինքնաթիռի սխալ հարվածից 3 թուրք զինվոր է սպանվել

Նախօրեին Սիրիայի ալ-Բաբ քաղաքի մոտակայքում ռուսական օդուժը հարվածել է թուրքական ջոկատի հենակետին, ինչի հետևանքով  3 թուրք զինվոր սպանվել է,  11-ը՝ վիրավորվել: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 9-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական օդանավը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերը ռմբակոծելիս սխալմամբ հարվածել է թուրք զինվորների հետնակետին: Դեպքի կապակցությամբ ՌԴ բարձրաստիճան ղեկավարները զանգահարել […]

Անի Զախարյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է

Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանից  Henaran.am-ը  տեղեկացավ, որ նիստը հետաձգվել է, քանի որ դատավոր Արշակ Վարդանյանն արձակուրդում է: Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը հուլիսի 19-ին ժամը 20-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել […]

Ակտիվիստները հաց են տարել ՀՔԾ

«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հատուկ քննչական ծառայության դիմաց` այդ կերպ  իրենց բողոքն արտահայտելով «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած  Արթուր Սարգսյանին` «Հաց բերող»-ին կալանավորելու մասին որոշման դեմ: Ակտիվիստները հաց են տարել ՀՔԾ:   Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: […]

Հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ։ 2017 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 01:30-ին, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարից  ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն համայնքի բնակիչ, 1998 թ. ապրիլին ծնված  Տարոն Գևորգյանն իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախվելու եղանակով ինքնասպանություն է […]

19 ամյա Տարոնը կախվել է. ողբերգական դեպք Շիրակում

Շիրակի մարզում այսօր` փետրվարի 10-ին ողբերգական դեպք է  տեղի ունեցել: Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկի  բակում հայտնաբերվել է տվյալ տան 19-ամյա բնակչի դին` ծառից կախված վիճակում: Թե ինչ հանգամանքներում է  դեպքը տեղի ունեցել, իրավապահ մարմինները պարզում են: Հայտնի է դարձել, որ երիտասարդը  Երեւանի պետական ճարտարապետական համալսարանի 1-ին կուրսի ուսանող է, նրա անունը Տարոն է: Դեպքը […]

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Լապշինին

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ իր երկրի գլխավոր դատախազությանը հղում անելով։ ՌԴ դեսպանության լրատվության պատասխանատու Դենիս Ապաշկինը հայտնել է, որ Լապշինին փաստաբան են հատկացվել: «Հեռախոսով զանգահարելու հնարավորություն է տրվել, իրեն նորմալ է զգում»,- ասել է նա: Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել […]

Խոշոր յուրացում է կատարվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 22.11.2005թ. եւ 05.12.2006թ. ՍՊ ընկերության եւ ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը եւ ԱՁ-ին: ՀՀ գլխավոր դատախազությունից […]

Գողություն կատարելու մեջ կասկածելով դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ից  հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 13.07.2016թ.-ին «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի