25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գողություն կատարելու մեջ կասկածելով դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 13.07.2016թ.-ին «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել քաղաքացի Էդվարդ Ս.-ն: Վերջինս իր հերթին ոստիկաններին հայտնել է, թե, իբր, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելուց խուսափելու համար փախուստի է դիմել եւ բարձրությունից անզգուշաբար վայր ընկնել, ինչի հետեւանքով էլ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Ուստի որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Սակայն հետագայում` 28.07.2016թ.-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Էդվարդ Ս.-ին դիտավորությամբ առողջությանը ծանր  վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 42Ա տնից գողություն կատարելու մեջ կասկածելու պատճառով հիշյալ տան բնակիչ Ռազմիկ Հ.-ն ինքնությունը դեռեւս չպարզված անձանց հետ ծեծի է ենթարկել Էդվարդ Ս.-ին: Նրանք ձեռքերով եւ ոտքերով դիտավորությամբ հարվածներ են հասցրել Էդվարդ Ս.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վերջինիս կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ