28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչո՞ւ Սեֆիլյանի պաշտպանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալի հետ

ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն պարզաբանել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի հայտարարությունը, ըստ որի իր պաշտպանյալի հետ տեսակցության թույլտվությունը մերժվել է: ՔԿՎ պարզաբանման մեջ ասվում է. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` «Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր, […]

Դուստրը ավտոտնակում հայտնաբերել է հանգուցյալ հոր հրացանն ու փամփուշտները

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների եւ ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 13-ին, ժամը 18.20-ին, բաժին է ներկայացել 43-ամյա Օլգա Ջ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հանձնել 16 մմ տրամաչափի առանց համարի կարճեցված փողով եւ խզակոթով ողորկափող հրացան եւ 5.45 տրամաչափի ԱԿ-74 ինքնաձիգի 71 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ով […]

Եթե անկեղծ՝ չգիտեմ. վարչապետը քաղբանտարկյալների մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 15–ին,  Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձել է երկրում քաղբանտարկյալների առկայության հարցին։ Ուսանողներից մեկը հետաքրքրվել է՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, ինչին ի պատասխան վարչապետն ասել է. «Եթե անկեղծ՝ չգիտեմ»։ Լրագրողի ճշտող հարցին, թե Գեւորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, «Հաց բերող» Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալներ չե՞ն, վարչապետը պատասխանել է. «Ես ձեր […]

Ամուսնուս մահից հետո մի օր անգամ չէի բաժանվել որդուցս. Հովհաննեսի մայրը պատմեց/տեսանյութ/

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը՝ Լաուրա Հարությունյանը որդու կարոտին՝ էլ չի դիմանում: Նա կարծում է, որ իր միակ որդին էլ կարոտից հիվանդացել է: Այս ամիսների ընթացքում մայրը՝ որդուն տեսել է միայն դատարանում: Այս մասին Տիկին Լաուրան ասաց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: «Ամեն օր գնում եմ Նուբարաշեն, որդիս վատ է ու չգիտեմ: Կարոտն ամենադաժան […]

Սկանդալ Վրաստանում․ նոր մանրամասներ պատրիարքի թունավորման փորձի մասին /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ին փորձել են թունավորել ցիանիդով: Թունավորման փորձի մեջ կասկածանքով ձերբակալվել է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար և սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն: Այժմ դեպքի նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Մանրամասները՝ տեսանյութում

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը` Հայաստանում այլասերվածության համար /տեսանյութ/

«Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված հայկական պատվիրակությունը փետրվարի 6-ին ժամանեց Լոնդոն՝ նպատակ ունենալով ուսումնասիրել խտրականության և ընտանեկան բռնության դեմ պայքարի բրիտանական փորձը։ Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացված այս հնգօրյա ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հակախտրականության մասին համապարփակ օրենսդրության ընդունմանն ու կիրառմանը։» Բրիտանացի ոստիկանը իր զուգընկերոջ հետ կիսվում է խտրականության դեմ պայքարի Մեծ Բրիտանիայի հարուստ փորձով : […]

Մարդը Հայաստանցի ոչ փախել է, ոչ թաքնվել. Արմեն Մարտիրոսյանը՝ Հաց բերողից

«Արթուրն այնպիսի առողջական վիճակ չուներ, որ նորից կալանավորեին: Իսկապես սա աբսուրդ է, որովհետև, եթե մարդ մի անգամ կալանքից ազատվում է անբուժելի հիվանդություն ունենալու պատճառով երկրորդ անգամ կալանավորելն ուղղակի, արդեն,  իսկապես աբսուրդ է բառիս բուն իամստով, առավել ևս, որքան որ տեղեկացել եմ ես լրատվամիջոցներից իմացա, որ ինքը տեղյակ չի եղել, որ պետք է հարցաքննության գնա»,-այսօր՝ փետրվարի […]

Մեկ օրում բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածքի 7 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6, խարդախության 15, հարկերից խուսափելու 2, կողոպուտի, յուրացման, մաքսանենգության եւ կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային […]

Պայթուցիկ սարքով մոտեցել է ոստիկանության Գորիսի բաժնի շենքին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայթուցիկ սարքը ձեռքին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի շենքին մոտենալու դեպքի հանգամանքները։ Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. փետրվարի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող ռազմամթերք հանդիսացող «Ф1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակով և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի