28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը ապրիլյան դեպքերի փաստով գանգատներ է ներկայացրել ՄԻԵԴ

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Ինչպես տեղեկացնում է Իրավաբան-իրավապաշտպանների խումբը, մասնավորապես, 1.      ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի […]

Ալավերդու բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում փետրվարի 12-ին 33-ամյա ծննդկան է մահացել: Մահացած ծննդկանը Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակչուհի, 33-ամյա Անժելա Ղազարյանն է: Ծննդկանը գիշերը՝  ժամը 03:00-ին բնական ճանմապարհով լույս աշխարհ է բերել տղա երեխա, իսկ արդեն 03:15-ին կնոջ վիճակը վատացել է, նրա մոտ սկսվել է արյունահոսություն եւ առավոտյան ժամը 06:00-ին 33-ամյա կինը մահացել է:   Ծնվելուց […]

«ՍԱՍ-ի Արտակը»` աննախանձելի վիճակում. Ժողովուրդ

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի վիճակում։ Նախ՝ տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, եւ արդյունքում երկու օր փակ էին Թումանյան եւ Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը։ Իսկ ահա փետրվարի 9-ին Էլ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունը։ Այս տարվա փետրվարի 9-ին Կենտրոն եւՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության […]

Սամվելը հիվանդանոցում մահացել է. դանակահարություն Վարդաշենում

Փետրվարի 13-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ազդրի եւ հետույքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 42-ամյա Սամվել Սահակյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 13-ին, ժամը 1-ի […]

Լևոն Հայրապետյանին սատարողին փորձում են վարկաբեկել/տեսանյութ/

Գրող, լրագրող, իրավապաշտպան Հայկազ Մակարյանը մեկ տարուց ավելի է, որ զբաղվում է  Մոսկավայում բնակվող հայտնի գործարար, անազատության մեջ գտնվող Լևոն Հայրապետյանի պաշտպանությանը առնչվող հարցերով: «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի»  հանձնախմբի անդամը ընդգծում է. «Մեծարգո պարոն Հայրապետյանին ես ասում եմ՝ Գանձասարի առյուծ, որովհետև նա Արցախը ու Հայաստան աշխարհը իրապես միաձուլեց: Ինչ գործնեություն ծավալել եմ  պարոն Հայրապետյանի համար […]

Ինչ է ասում եկեղեցին սուրոգատ մայրության մասին

Անդրադառնանք փոխնակ` սուրոգատ մայրությանը: Մասնագետների գնահատմամբ` այսօր Հայաստանում անպտղությունը լուրջ խնդիր է, և այս տեսակետից փոխնակ մայրությունն անպտղության դեմ պայքարի մեթոդ է: Պետք չէ՞ այն դիտարկել որպես մարդասիրական քայլ և ի վերջո մեր երկրի ժողովրդագրական խնդիրների լուծման արդյունավետ տարբերակ: Եկեղեցին ինչո՞ւ է դեմ փոխնակ մոր ինստիտուտին: Փոխնակ մայրությունը կարող է լուծում լինել անպտղության խնդրի և բնակչության […]

Սարի թաղի գործով կալանավորված Հովհաննես Ղազարյանը ազատ է արձակվել

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված  «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Հովհաննես Ղազարյանն այսօր՝ փետրվարի 13-ին, ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ  Հովհաննես Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր […]

Բերման ենթարկվեց 25 ամյա Մերին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 22.45-ին, Երևանի Շիրակի փողոցի 2/Ա շենքից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերի Պ.-ն, որը փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Համայն Վրաց պատրիարքին փորձել են թունավորել

Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ին փորձել են թունավորել ցիանիդով: Այդ մասին ասված է  Վրաստանի գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ։ Ինչպես տեղեկացնում է Գրուզիա օնլայնը, թունավորման փորձի մեջ կասկածանքով ձերբակալվել է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար և սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն: Վերջինի տանը խուզարկության ժամանակ հրազենային ատրճանակ է հայտնաբերվել։ Հարկ […]

Գերմանական դատարանը մասամբ է արգելել Էրդողանին վիրավորող բանաստեղծությունը

Համբուրգի նահանգային դատարանը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ վիրավորական բանաստեղծություն գրած երգիծաբան Յան Բոհմերմանի գործով դատավճիռը: Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ դատարանը հրապարակման արգելք է դրել նշյալ բանաստեղծության այն հատվածի վրա, որը Էրդողանին ուղղված վիրավորանք է պարունակում: Նշենք, որ Թուրքիայի նախագահը Գերմանիայում գտնվող իր փաստաբանի միջոցով պահանջել էր ամբողջությամբ արգելել բանաստեղծությունը: Դատարանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի