28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԻՊ-ի անդամը մտադիր է եղել ահաբակչություն նախապատրաստել Թուրքիայի մեջլիսի բակում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալված անձանցից մեկը մտադիր է եղել ահաբեկչություն կազմակերպել Թուրքիայի խորհրդարանի տարածքում: Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի` Ստամբուլի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի կողմից պատրաստված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ կասկածյալ Սելիմ Ս-ն 2016 թվականի հոկտեմբերին խորհրդարանի շենքի այգում և հարակից տարածքում հետախուզական աշխատանքներ […]

«Հաց բերող»-ը ՀՔԾ-ում է

Որպես «Հաց բերող» հայտնի  Արթուր Սարգսյանին տեղափոխել են Հատուկ Քննչական ծառայություն: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանից: Դեռ հայտնի չէԱրթուր սարգսյանին ՀՔԾ տեղափոխելու պատճառը: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը   փոխվել էր առողջական խնդիրների պատճառով: Նա մեղադրվում էր «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ։

«Ամեն ինչ արել են օրենքի տառին համաձայն»

«Նայելով ադրբեջանական մամուլը, լսելով Բելառուսի պաշտոնական անձանց հայտարարությունները, հասկացվում է, որ ամեն ինչ արել են օրենքի տառին համաձայն, մեջբերումներ են անում օրենսդրությունից,  Քիշնևի կոնվենցիայից: Այսինքն ստացվում է, որ ամեն ինչ օրենքով է»,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց   իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով   բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Բաքու արտահանձնելու  փաստին: […]

Մասսայական անկարգություններ Փարիզում․ այրել են մեքենաներ ու խանութներ /տեսանյութ/

Փարիզում մասսայական անկարգություններ են տեղի ունեցել։ Երիտասարդները այրել ու ավիրել են խանութներն ու մեքենաները, ոստիկանները ստիպված են եղել զենք կիրառել։ Մանրամասները՝ տեսանյութում

Վալերիկ Մուրադյանի սևազգեստ մայրը վատացել է Կառավարության մոտ

Այսօր Կառավարության  հերթական նիստի օրը՝ Կառավարության դիմաց բողոքող  սեւազգեստ մայրերից՝ Վալերիկ Մուրադյանի մոր ինքնազգացողությունը վատացավ: Օգնության համար «Շտապօգնություն» կանչեցին: Նշենք, որ սեւազգեստ մայրերը պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Նրանք տարիներ շարունակ պահանջում են վերանայել իրենց որդիների գործերը և պնդում են, որ տղաներին բանակում սպանել են;

Շփման գծում զինծառայողի սպանության եւ ժամկետային զինծառայողին սպանելու փորձի դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվե

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողի սպանության, ժամկետային զինծառայողին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 08.02.2017 թվականին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող […]

Ըստ հաղորդման` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական դիրքը և անցել լիազորությունները

Ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ա. Գ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է տվել, որ 23.11.2016թ.-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի աշխատակիցներն իր […]

Սեֆիլյանը բողոք չունի

Ժիրայր Սեֆիլյանի կալանքի պայմանների խստացման վերաբերյալ 2017թ. փետրվարի 7-ի մամուլի հրապարակումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դրանցում նշված տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով նույն օրը ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգայց է կատարվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ: Ստուգայցի ընթացքում պարզվել է, որ կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանը 2016թ. դեկտեմբերի 6-ին […]

Նորածնի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. մանրամասներ

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2017թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 29-ին «Մուրացան» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ: Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Դատախազի հանձնարարությամբ 2017թ. հունվարի 29-ին նորածնի մահվան վերաբերյալ մամուլի հրապարակումների ուսումնասիրման եւ նախաքննական մարմնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. […]

Վրաերթեր Երեւանում եւ Վարդենիսում. տուժել է 3 կին

Փետրվարի 7-ին, ժամը 17.00-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Չեխովի եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Փետրվարի 7-ին, ժամը 8.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Էրեբունի եւ Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի