03 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նորածնի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. մանրամասներ

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2017թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 29-ին «Մուրացան» ԲԿ-ում նորածնի մահվան դեպքի առթիվ:

Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Դատախազի հանձնարարությամբ 2017թ. հունվարի 29-ին նորածնի մահվան վերաբերյալ մամուլի հրապարակումների ուսումնասիրման եւ նախաքննական մարմնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունվարի 26-ին՝ առավոտյան ժամը 08.00-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի, 19-ամյա Ն. Բ.-ն, ծննդաբերելու նպատակով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ծննդատուն, որտեղ ծննդաբերելուց հետո վերջինիս հարազատներին հայտնել են, որ ծննդաբերության ժամանակ առաջացել են խնդիրներ, ինչի հետեւանքով հունվարի 28-ի առավոտյան նորածնին շտապ տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Երկու օր անց երեխան մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են ստացվել «Արմավիր ԲԿ» -ի մանկաբարձ գինեկոլոգից, ծնարանի մանկաբարձուհիներից: Պարզվել է նաեւ, որ երեխան ծնվել է «ներարգանդային սուր հիպոքսիա, թոքաբորբ, շնչառական բավարարվածության երրորդ աստիճանի, երիկամային սուր անբավարարվածություն, հեմոռագիկ սինդրոմ, ցնցումային համախտանիշ» ախտորոշմամբ, ինչը կարող էր հետեւանք լինել ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունների հետեւանքով պորտալարով երեխայի պարանոցի սեղման կամ ծննդաբերության ընթացքում իրականացված ոչ ճիշտ ծննդօգնության:

Արմավիրի բժշկական կենտրոնի աշխատակիցների կանչով «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները նորածին երեխային շտապ կարգով, ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 2017թ. հունվարի 29-ին վերջինս մահացել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ծննդօգնությունն իրականացնող բուժաշխատողների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին վկայող բավարար փաստական տվյալներ, որն անզգուշությամբ առաջացրել է նորածնի մահ, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2017թ. փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ