01 Մարտի, Saturday, 2025
KFC

ԻՊ-ի անդամը մտադիր է եղել ահաբակչություն նախապատրաստել Թուրքիայի մեջլիսի բակում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալված անձանցից մեկը մտադիր է եղել ահաբեկչություն կազմակերպել Թուրքիայի խորհրդարանի տարածքում:

Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի` Ստամբուլի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի կողմից պատրաստված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ կասկածյալ Սելիմ Ս-ն 2016 թվականի հոկտեմբերին խորհրդարանի շենքի այգում և հարակից տարածքում հետախուզական աշխատանքներ է իրականացրել:

Նշվում է, որ նույն անձն ավելի ուշ ահաբեկչական պայթյուն կազմակերպելու նպատակով ուսումնասիրել է նաև կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» Անկարայի տարածքային գրասենյակի շրջակայքը:

Եզրակացության մեջ ասվում է նաև, որ Սելիմ Ս.-ն իր գործողությունների հրահանգն ամենայն հավանականությամբ ստացել է Սիրիայում գործունեություն ծավալող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան պարագլուխներ Մեթին Չ-ից և Մուսթաֆա Գ-ից: Համարվում է, որ Թուրքիայում իրականացվող ահակեկչությունները կազմակերպում են համապատասխանաբար Աբու Դարբա ալ-Թուրքի և Էբու Համզա կեղծանուններով հայտնի վերոնշյալ 2 պարագլուխները:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ