ՍԱՊԾ-ն ուսումնասիրություն է կատարել գազավորված ըմպելիքների շուկայում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում պետական վերահսկողության շրջանակներում բացահայտված ռիսկերը, այդ թվում և՝ սպառողներից և հասարակական կազմակերպություններից ստացված ահազանգերը, ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում և արդեն ամփոփել է որոշ արդյունքներ:
Այդ արդյունքների համաձայն՝ Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաև սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, արտադրության կազմակերպմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ:
Տնտեսավարողների ցանկ
N | Տնտեսավարողի անվանումը, գործունեության հասցեն | Հայտնաբերված խախտումները, ապրանքանիշը |
1 | Ա/Ձ Արտեմ Թադևոսյան Արարատի մարզ, ք.Արտաշատ |
Խմորասնկերի անթույլատրելի քանակություն, սննդային հավելումների (ասպարտամ) օգտագործման թույլատրելի չափաքանակի գերազանցում, մակնշումը չի համապատասխանում «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին «ՄԱՐԻ» թարխունի համով 2լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 21.12.2016 |
2 | «Անդրանիկ Սիմոնյան» ՍՊԸ Արարատի մարզ, գ. Շահումյան |
Խմորասնկերի, բորբոսասնկերի, ասպարտամի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ«Միլենա» տանձի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 20.12.2016 |
3 | «Հարութիկ» ՍՊԸ Արարատի մարզ, ք.Արտաշատ |
Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդային հավելումների (ասպարտամ) օգտագործման թույլատրելի չափաքանակի գերազանցում, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ«Թամադա Կոլա» տանձի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 21.12.2016 |
4 | «Վադա Բեկ» ՍՊԸ ք. Երևան, (գործ. հասցե՝ Կոտայքի մարզ գ. Բջնի) |
Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն«Մեր Լիմոնադ» դեղձի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 29.11.2016 «Հավլաբար» թարխունի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 20.10.2016 |
5 | «Բայանդուր» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք. Աբովյան |
Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն «Լիմոնադ» թարխունի համով 0.5լ և դեղձի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 19.12.2016թ |
6 | Ա/Ձ Կարապետ Գևորգյան Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ |
Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ «Գի-ԳԻ» դեղձի համով 1.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 16.12.2016 |
7 | Ա/Ձ Գառնիկ Մելիքսեթյան Արագածոտնի մարզ, գ.Օշական |
Խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ «Թզուկ» լայմի համով 1լ և արքայախնձորի համով 1լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 15.12.2016 |
8 | Արթուր Շիրինյան Ա/Ձ Արմավիրի մարզ, գ.Արտամետ |
ՄԱՖԱՄ / ԱՑԽՄ, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ «Արտիմետ» ազնվամորու համով 0.5լ և արքայախնձորի համով 0.5լ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք, արտադրված՝ 17.12.2016 |
9 | Ա/Ձ Կարեն Մարտիրոսյան Արարատի մարզ, ք. Արարատ, |
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն |
10 | Կարեն Սարյան Ա/Ձ Արարատի մարզ, գ. Ավշար |
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
11 | Ռուդիկ Հակոբյան Ա/Ձ Արարատի մարզ, գ. Ավշար |
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
12 | Արթուր Պողոսյան Ա/Ձ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ |
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
13 | «Նէնս» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք. Հրազդան |
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
14 | «Նարեկ Մարի» ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն |
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ |
15 | Նարեկ Սարգսյան Ա/Ձ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան |
Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ, հումքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն |
*Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներ՝ սննդի կառույցներին, գույքին, սարքավորումներին, անձնակազմին ներկայացվող հիգիենիկ պահանջներ:
Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով՝ տրվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր. մի շարք տնտեսավարող սուբյեկտների արտադրանքը ոչնչացվել է: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով՝ տրվել են նաև հանձնարարականներ և սահմանվել դրանց կատարման ժամկետներ, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն՝ անվտանգության նորմերը արտադրական գործընթացում պահպանելու նպատակով:
Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են նաև մակնշմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները ներկայացված են Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական (ՄՄ ՏԿ 022/2011) կանոնակարգում: Մակնշման մեջ ներառվում է նաև սննդամթերքի հետ շփվող նյութերի (փաթեթավորող նյութերի) մասին տեղեկատվությունը՝ համաձայն «Փաթեթավորման անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի:
Մակնշման տիպային օրինակ | Մակնշման սխալ օրինակ |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիակական կանոնակարգի 10-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 23-ի N827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի, «Սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացների իրականացման ժամանակ, տվյալ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի եւ պահպանի վտանգի աղբյուրի վերլուծության եւ կրիտիկական կետերի հսկման համակարգի (ՎԱՎԿԿՀ) (անգլերեն տարբերակը՝ НАССР – Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը»:
ՍԱՊԾ-ն ներկայումս շարունակում է վերահսկողական միջոցառումները ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում և հետագծելության սկզբունքով առաջիկայում վերահսկողություն է իրականացնելու փաթեթավորող նյութեր և սննդային հավելումներ մատակարարարող կազմակերպություններում, ինչպես նաև այլ զովացուցիչ ըմպելիքների արտադրություններում: