31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

6-միլիոնանոց գողությունը բացահայտվեց/տեսանյութ/

Ագարակ գյուղի տներից մեկից հունվարի 3-ին գողություն էր կատարվել. մեկը, տան ցանկապատով անցել էր, հատուկ հարմարանքով բացել պատուհանը ու տնից հափշտակել փող, համակարգիչ, թանկարժեք իրեր, բջջային հեռախոս, 2 կիլոգրամանոց ապակյա տարայով մետաղադրամներ եւ հեռացել: Տանտերը ընտանիքով արտասահմանում է եղել, եղբայրն էր տանը հետեւում, երբ գողը մտել է նրանց բնակարան ու հենց նա էլ զանգահարել է ոստիկանություն: Գողը 6 մլն դրամի վնաս էր պատճառել:

Աշտարակի  ոստիկանները պարզել են, որ գողության մեջ կասկածվող անձը նույնպես Ագարակից էր. 500 դրամանոցներով Երեւանից կոշիկ էր գնել, գնացել էր գիշերային ակումբ եւ այլ զվարճանքի օբյեկտներ ու դարձյալ վճարել մետաղադրամներով:

Ոստիկանության Աշտարակի բաժին հունվարի 19-ին բերման է ենթարկվել Ագարակ գյուղի բնակիչ Արտյոմ Գ.-ն: Կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել ու քննական  փորձարարական ժամանակ ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է գողացված իրերը:

Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ