29 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով և 75 տուժածով: Ս. Ազարյանը տեղեկացրեց նաև, […]

Անթալիայում հայ հայտնի գիտնական է խեղդվել /ֆոտո/

Ռուսաստանաբնակ հայտնի  հայ մտավորական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը նախօրեին խեղդվել է Թուրքիայի Անթալիա ծովափնյա հանգստավայրում, գրում է Ermenihaber.am-ը: Սարգիս Քարամյանը, ով Անթալիայի Քեմեր հանգստավայրում անցկացնում էր իր հանգիստը, հանդիսանում էր Մոսկվայի Ատոմային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ԴՈՒԲՆԱ) ականավոր հետազոտողներից մեկը: Սարգիս Քարամյանը ատոմային ֆիզիկայի բնագավառում մի շարք արժեքավոր հետազոտությունների հեղինակ է և արժանացել է բազմաթիվ մրցանակաների: Նա […]

Հանգստյան օրերին հակառակորդը կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել էինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանմանռեժիմը: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /36/ և 82 մմ-ոց ականանետերից /30 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան […]

Զոհերի թիվը հասել է 95-ի. ինչպես է տեղի ունեցել Անկարայի պայթյունը /վիդեո/

Ինչպես տեղեկացրել էինք, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին Խաղաղության հանրահավաքի ժամանակ երկու հզոր պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 95-ի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ կա 246 վիրավոր: Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Նախնական տեղեկություններով` պայթյունների հեղինակը «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորումն է: Նշենք նաեւ, որ պայթյունի պահի կադրերը հայտնվել են համացանցում:

Գողություն հարսանիքից հետո

Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.58-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արուսյակ Դ.-ն և հայտնել, որ 1992 թ. ծնված Ռուբիկ Գ.-ն, ում ցույց են տվել «Հերթապահ մաս» հաղորդաշարով, ռեստորանային համալիրում իրենից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 ռուբլի և 255.000 դրամ: […]

Վերելակը պոկվել է. կա տուժած

Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բյուզանդի փողոցի թիվ 97/2 հասցեում գտնվող 16 հարկանի կիսակառույց շինության (իրականացվում է […]

12-ամյա աղջիկը պատշգամբից նայելիս ցած է ընկել ու մահացել /վիդեո/

12-ամյա Անաստասիան ընկերուհիների հետ եկել է ծանոթուհու տուն, ով ապրում էր բնակելի շենքի 8-րդ հարկում: Նա դուրս է եկել պատշգամբ, որպեսզի հիանա քաղաքի տեսարանով, սակայն կռացել է, կորցրել հավասարակշռությունն ու վայր ընկել: Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում, գրում է LifeNews-ը: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Հրդեհ առանձնատանը. 7 երեխա է մահացել /վիդեո/

Կուբանում տեղի առանձնատներից մեկը հրդեհվել է, ինչի հետեւանքով 7 երեխա է մահացել: Եւս մեկ տղամարդ վնասվել է, ինչպես հայտնի է դարձել, նա փորձել է երեխաներին հանել վառվող տնից, սակայն ինքն է այրվածքներ ստացել, այժմ նա հիվանդանոցում է, գրում է “Интерфакс”-ը: Ինչպես պարզվել է, հրդեհված առանձնատանն ապրել է ամուսնական զույգ` 5 երեխաներով: Հրդեհի օրը նրանց հյուր […]

Պայթյուն պայուսակում. կտրվել է տիկնոջ ոտքը /ֆոտո/

Նախօրեին Սանկտ-Պետերբուրգի փողոցներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել: Սարքը պայթել է 66-ամյա կնոջ պայուսակում, որի արդյունքում կնոջ ոտքը պոկվել է:  Վնասվել է նաեւ մոտակայում տեղակայված մեքենան: Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:

Պայթյունի հետևանքով 1 երեխա է զոհվել, 3-ը` վիրավորվել

Դիարբեքիրի Սիլվան շրջանում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով 4 երեխա է վիրավորվել: Երեխաների կողմից հողի տակից հայտնաբերված ինքնաշեն ռումբը պայթել է այն ժամանկ, երբ նրանք փորձել են այն դուրս հանել հողի տակից: Հիվանդանոց տեղափոխված երեխաներից 9-ամյա Հասան Յըլմազի կյանքը հնարավոր չի եղել փրկել, գրում է Ermenihaber.am-ը: Ռումբը գտնվել է այն թաղամասերում, որտեղ որոշ ժամանակ առաջ «Քուրդիստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված