Դիակ՝ Ձորաղբյուրի հանրակացարանում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 12-ին, Ձորաղբյուր համայնքի ղեկավարից ոստիկանության Գառնիի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի հանրակացարանի սենյակներից մեկում 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 12.25-ին ննջասենյակի անկողնու մոտ` հատակին, հայտնաբերել է Ա. Սարգսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն աջ աչքի տակ առկա է […]