05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Խնդրել է հետ վերադարձնել հրացանը

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1983 թ. ծնված Սևակ Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Սևակ Ն.-ն միաժամանակ խնդրել է հրացանն օրինականացնել և վերադարձնել իրեն:  

3 օրում 2 հոգի մահացել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 22-ը, կողոպուտի 3 դեպքերը բացահայտվել են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 18, յուրացման 5 և շորթման 1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի`1,  գողության […]

ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ոստիկանության մայորի նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանը կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը: Մասնավորապես՝ ոստիկանության աշխատակից Ն. Ճաղարյանը 2014 թվականի դեկտեմբերի 14-ին տեղեկանալով, որ քաղաքացի Սիմոն Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» […]

5-ամյա երեխան ցած է ընկել առևտրի կենտրոնի շարժասանդուղքից /վիդեո/

ՌԴ Նոր Ուրենգոեում 5-ամյա աղջնակը ցած է ընկել առեւտրի կենտրոնի երկրորդ հարկից՝ էսկալատորի վրայից։ Երեխան առեւտրի կենտրոնում մորաքրոջ հետ է եղել։ Նա փորձել է բարձրանալ էսկալատորի բազրիքի վրա ու ցած է ընկել, գրում է Lifenews-ը։ Երբ երեխան բարձրացել է բազրիքին, մորաքույրը հեռախոսով խոսելիս է եղել։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բարեբախտարաբար, Լինարան լուրջ վնասվածքներ չի ստացել։

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (11 արկ) և 82 (5 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: […]

Կրակոցներ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ըստ հիվանդի հայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք: Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ […]

ՃՏՊ՝ Վանաձորում. կան տուժածներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում  է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 41 DD 001 պետհամարանիշով (վարորդ` 1984 թ. […]

Մեքենան գլորվել է Արփա գետը

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 110-րդ կմ-ում «Москвич 412» մակնիշի 34 TF 696 պ/հ ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

Տղամարդը ցած է նետել երեխային այրվող բնակարանի պատուհանից /վիդեո/

Մերձմոսկովյան Պուտիլկովոյում բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում երեք հոգի մահացել է, եւս մեկը տեղափոխվել հիվանդանոց: Հրդեհը բռնկվել է շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում, գրում է ntv.ru-ն: Հրդեհվող բնակարանում 7-ամյա երեխա է եղել, որին հայրը պատուհանից ցած է նետել, հույս ունենալով, որ նա կփրկվի: Տղան այժմ հիվանդանոցում է: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառ […]

Պայթյուն Թուրքիայում. հիվանդանոցի շենքն ավերվել է

Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում ռումբերով բեռնված մեքենա է պայթեցվել: Թուրքական «Mynet.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-22 գիշերը՝ Շամդինլիի Սերմենթ պողոտայում, գրում է Ermenihaber.am-ը: Պայթյունի հետևանքով վնասվել են նշյալ պողոտայի վրա գտնվող մեկ տասնյակից ավելի աշխատավայրեր ու տներ, ինչպես նաև՝ տարածքային հիվանդանոցի, տեղական ինքնակառավարման և անվտանգության մասնաշենքերը: Նշվում է, որ հատկապես մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի