06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեքենան գլորվել է Արփա գետը

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 110-րդ կմ-ում «Москвич 412» մակնիշի 34 TF 696 պ/հ ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1975 թ. ծնված Ա. Փ.-ը և ուղևոր` 1986 թ. ծնված Մ. Մ.-ը տեղի ուժերով  դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքեանան և փակել գազի փականը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ