ՃՏՊ՝ Վանաձորում. կան տուժածներ
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 41 DD 001 պետհամարանիշով (վարորդ` 1984 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ` 1964 թ. ծնված Գ. Գ.-ը և 1966 թ. ծնված Գ. Բ.-ը հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնհատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: