25 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Խոշոր ավտովթար. 49 հոգի է մահացել /ֆոտո/

Ֆրանսիայի հարավարեւմտյան շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 49 հոգի է մահացել: Իրար են բախվել մարդատար ավտոբուսն եւ բեռնատար մեքենան, հայտնում է lifenews.ru-ն: Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան Ժիրոնդայի դեպարտամենտի Լիբուռն քաղաքի մերձակա տեղական նշանակության նեղ ճանապարհին: Մեծ արագությամբ ընթացող փոխադրամիջոցների բախման հետեւանքով դրանք բռնկվել են: Ավտոբուսի ուղեւորներից շատերը զոհվել են՝ […]

Գողացել են թիթեղյա տնակ

Ոստիկանության Տարոնի բաժնում hոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին 1960 թ. ծնված Աշոտ Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, Վարդանանց թիվ 26 հասցեի իրեն պատկանող, չցանկապատված տարածքից գողացել են թիթեղյա տնակ` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, […]

Հիվանդանոցում մահացել է

«Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 19-ին, ժամը 09.00-ին Երևանի  Արցախի փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել 1936 թ. ծնված Լևոն  Խաչատրյանին, ով վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հոկտեմբերի 20-ին, ժամը 02.30-ին,  Լ.  Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է […]

Ավտոմեքենա է հրդեհվել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 7-րդ զանգվածի թիվ 31 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.19-ին, մարվել` 00.30-ին: Ամբողջությամբ այրվել են “ВАЗ-21099” մակնիշի 64 MM 666 պետհամարանիշի (վարորդ Հ. Ա.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը […]

«ՎԱԶ-2121»-ը ընկել է ձորը. վարորդը մահացել է

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղին հարակից «Բերձենի հողեր» կոչվող սարամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել է ձորը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Վարորդը` 1963 թ. ծնված Ռուստամ Թամրազյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:    

Մահվան ելքով պատահար` Երևանի Կոմիտասի պողոտայում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Ջիվան Սաֆարյանին և բախվել թիվ 58 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ջիվան Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.00-ի սահմաններում մահացել է: Կատարվում է քննություն:  

Վանաձորում տնակ է այրվել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 6 շենքին հարակից այրվում է տնակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ոչ բնակելի տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.59-ին, մարվել՝ 12.01-ին: Ամբողջությամբ արվել է ինքնաշեն տնակը` […]

Ծեծի են ենթարկել և վերցրել հեռախոսը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.10-ին, 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ն ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ ընկերները հեռախոսը վերցրել են և չեն վերադարձնում: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մեկնած օպերատիվ խմբին Գագիկ Մ.-ն հայտնել է, որ ընկերոջ` 1975 թ. ծնված Սարգիս Ա.-ի բնակարանում, անհիմն վիճաբանության ժամանակ, վերջինս և 1980 թ. ծնված Գևորգ Կ.-ն ձեռքերով […]

Կիեւյան կամրջի մոտ կանխել են ինքնասպանությունը

Հոկտեմբերի 20-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Է. Բ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Դիակ՝ Ձորաղբյուրի հանրակացարանում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 12-ին, Ձորաղբյուր համայնքի ղեկավարից ոստիկանության Գառնիի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի հանրակացարանի սենյակներից մեկում 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը ժամը 12.25-ին ննջասենյակի անկողնու մոտ` հատակին, հայտնաբերել է Ա. Սարգսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն աջ աչքի տակ առկա է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի