20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Շինարարական կռունկն ընկել է մեքենայի վրա․ զոհերի թվում մեկ տարեկան երեխա կա /վիդեո/

Օմսկում ողբերգություն է տեղի ունեցել։ Շինարարական կռունկն ընկել է մեքենայի վրա, որում ամուսիններ էին՝ իրենց երկու երեխաների հետ։ Ամուսինները եւ նրանց մեկ տարեկան երեխան տեղում մահացել են, մյուս երեխան՝ 8-ամյա աղջիկը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Նշվում է, որ մահացել է եւս մի հոգի, ում ինքնությունը դեռ պարզ չէ։ Կռունկավարը եւս ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է LifeNews-ը։

Ինչպես պարզվել է, կռունկն ընկել է անսարքության հետեւանքով։ Դեպքի արթիվ արդեն ձերբակալվել են այն շինարարական ընկերության ղեկավարները, ովքեր կռունկով շինարարություն էին իրականացնում։
Կռունկի ընկնելու պահը նկարահանել է ականատեսներից մեկը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ