01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Դպրոցականն ընկել է 9-րդ հարկից` սելֆի անելու փորձի ժամանակ /ֆոտո/

Վոլոգդայի 17-ամյա բնակիչ Անդրեյը մահացել է` սելֆի անելու ժամանակ: Դպրոցականը որոշել է գեղեցիկ սելֆի անել, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու վայր է ընկել 9-րդ հարկից, հայտնում է “Блокнтот”-ը: Նշվում է, որ տղան հայտնի էր իր էքստրեմալ սելֆիներով:

Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին մեքենան ընկել է ձորակը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնությունը: Այս մասին հայտոնւմ է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հարակից ձորակում են հայտնվել «Մերսեդես E» մակնիշի 87 TA 007 […]

Երթուղայինը պայթել է վթարից հետո /վիդեո/

Վոլգոգրադում վթարի են ենթարկվել երթուղային տաքսին եւ մարդատար մեքենան, ինչի արդյունքում երթուղայինը պայթել է: Ականատեսները պատմել են, որ մարդատար մեքենան անցել է լուսամփոփի կարմիր լույսի տակով, ինչն էլ հանգեցրել է վթարի, գրում է “Комсомольская правда” –ն: Բարեբախտաբար, երթուղայինում ուղեւորներ չեն եղել: Մի քանի հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կարենին ու Դավիթին դեռ չեն գտել

«Դեռևս որոնողական աշխատանքներ են տարվում, նրանց դեռ չենք կարողանում հյատնաբերել»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: Փրկվածներից մեկը՝ Հրաչ Մանուչարյանը ափ է հասել լողալով։Նրա երկու ընկերների Դավիթն ու Կարենը դեռեևս համարվում են անհայտ կորած: Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրիվանք գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, նավակը, որում […]

Հրդեհ՝ «Փեթակ»-ում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի գլխավոր մուտքին կից այրվում են առևտրի տաղավարներ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.02-ին, մարվել` 22.15-ին: Այրվել է արագ սննդի 9 կետ (4-ական քմ) և ջերմահարվել՝ 1 […]

Այսօրվա դրությամբ` մթերվել է 80 հազար տոննա խաղող. գյուղնախարար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է հանրապետությունում խաղողի մթերման գործընթացով: Նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ից: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: «Հանրապետությունում այսօր ունենք 49 մթերող կազմակերպություններ, որոնցից […]

Կկիրառվի հակակոռուպցիոն ռազմավարություն

Կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը: Հակակոռուպցիոն ռազմավարությունը կիրառվելու է չորս ոլորտներում՝ ոստիկանություն, առողջապահություն, կրթություն և պետական եկամուտների կոմիտե՝ նշել է նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախագծի ընդունումից հետո հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովին պետք […]

Կբարձրանա դատախազների աշխատավարձը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում: Նախագծով առաջարկվում է 2016 թ. բարձրացնել դատախազների աշխատավարձերը: Համապատասխան  որոշումն ընդունվեց  այսօր՝ կառավարության նիստի ժամանակ: Մարզային ու կայազորային դատախազների աշխատավարձերի գործակիցը նախատեսվում է բարձրացնել 7.5 –ից մինչեւ 8 բալ: Զինվորական դատախազի տեղակալի դրույքը  սահմանել 9, Երեւանի շրջանային դատախազինը ՝ 8, գլխավոր դատախազության բաժինների ղեկավարներինը ՝ […]

Տրակտորի վարորդը հիվանդանոցում մահացել է

Ինչպես հաղորդել էինք` սեպտեմբերի 23-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «ՅՄԶ» մակնիշի տրակտորը Բերդ քաղաքի հարակից «Գոլ Թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել էր, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սեպտեմբերի 24-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը` 1938 թ. ծնված Սուրեն Մելիքյանը, ժամը 08.30-ին հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:  

Սարսափելի կադրեր. Մեքքայում զոհերի թիվը մոտենում է 1000-Ի /ֆոտո, վիդեո/

Վերջին տվյալներով` Մեքքայում զոհվածների թիվը հասել է 717 հոգու, բայց այն կարող է մեծանալ, քանի որ բազմաթիվ վիրավորներ կան: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, գրում է РИА “Новости”-ն: Հիշեցնենք, որ նախօրեին մուսուլմանների սրբազան Մեքքա քաղաքում իրար իրար ճզմելու արդյունքում հարյուրավոր մարդիկ էին մահացել: Մուսուլմանների այս սրբազան տոնին հաճախ են նման պատահարներ տեղի ունենում, 2006 թվականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի