26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարենին ու Դավիթին դեռ չեն գտել

«Դեռևս որոնողական աշխատանքներ են տարվում, նրանց դեռ չենք կարողանում հյատնաբերել»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Փրկվածներից մեկը՝ Հրաչ Մանուչարյանը ափ է հասել լողալով։Նրա երկու ընկերների Դավիթն ու Կարենը դեռեևս համարվում են անհայտ կորած:

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրիվանք գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, նավակը, որում եղել է 3 մարդ, շրջվել է: Նրանցից մեկին հաջողվել է լողալով դուրս գալ ափ և ահազանգել 911 ծառայություն: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը: Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ