01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հրդեհ` Վարդենիս քաղաքում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակա չշահագործվող շինությունում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել` 07.35-ին: Պարզվել է որ Ակունք գյուղի 3-րդ փողոց տներից մեկի բակում Ի. Հ.-ին պատկանող […]

Սահմանին խիստ լարված է. կանայք են զոհվել

Տավուշում վիճակը խիստ լարված է. հակառակորդը մեծ տրամաչափի զանքերով կրակ է բացում Բերդի տարածաշրջանի գյուղերի վրա: Այս մասին Henaran-ին հայտնեց Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը: Կրակոցների հետևանքով զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը, ով իր այգում պնդուկ հավաքելիս է եղել: Պառավաքարից մեզ հայտնեցին, որ զոհված կնոջ տունը հրկիզվել է, նաև մեկ մեքենա է պայթել գյուղում: «Գյուղում ահավոր […]

Ինքնասպանություն գործածը ռազմական կրթահամալիրի նախկին տնօրենն էր

Այսօր Կոտայքի մարզում իննասպանության դեպք էր արձանագրվել, ավելի ուժ հայտն էր դարձել, որ ինքնասպան եղածը  Փոքր Մհեր ռազմական կրթահամալիրի նախկին տնօերնն է: Կրթահամալրից Henaran-ին հայտնեցին, որ քաղաքացի Էդքար Միքայելյանը 6 տարի առաջ եղել է կրթահամալիրի տնօրեն: Նշենք, որ Միքայելյանն ընդամենը 38 տարեկան էր: Հավելենք, որ այսօր` սեպտեմբերի 24-ին` ժամը 08.16-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի […]

Նախագահը ներկա է գտնվել երիտասարդ գիտնականների համար կառուցված շենքի բացմանը

ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են նախագահականից: Հանրապետության ղեկավարը շրջել է շենքային […]

Ահազանգ. օձը մտել է ննջասենյակ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպք վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: […]

Այս տարի սելֆիների հետեւանքով ավելի շատ մարդ է մահացել, քան շնաձկների հարձակումներից

Պարզվում է, Սելֆին շատ ավելի վտանգավոր երեւույթ է, քան հնարավոր է պատկերացնել: Վիճակագրությունը ցույց է տգալիս, որ 2015 թվականի ընթացքում սելֆիի պատճառով ավելի շատ մարդ է մահացել, քան շնաձկների հարձակումից, հայտնում է Комсомольская правда-ն։ Հոգեբանները կարծում են, որ եթե մարդն օրական 6 սելֆի է անում, դա արդեն խոսում է նևրոզի առկայության մասին։ Ընդհանուր սելֆիի հանդեպ […]

Բժիշկները փրկել են 4-րդ հարկից ընկած Սեյրանի կյանքը

15-ամյա Սեյրան Մստոյանը ծայրահեղ ծանր վիճակում Հրազդանի ԲԿ-ից շտապբուժօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել դեռ հունիսի 28-ին: Ըստ ծնողների` տղան վայր էր ընկել 4-րդ հարկից: Բաժանմունքի մասնագետները նշում են, որ ընդունման պահին Սեյրանը գտնվել է տրավմատիկ և հեմոռագիկ շոկի մեջ: Գիտակցությունը բացակայել է, ռեակցիաները և ռեֆլեքսները եղել են ընկճված, մաշկը` գունատ, […]

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. երկու զոհ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի «Թումանյան» կայարանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհարաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻն լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ն.-ի (54 տարեկան) դին տեղի ուժերով դուրս է բերվել […]

«Արմենիա» ԲԿ-ում հիվանդը բժշկի է ծեծել

Երեկ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել «Արմենիա» բժկական կենտրոնում: Հիվանդներից մեկը, տարօրինակ վարք ցուցաբերելով, սկսել է իրարանցում ստեղծել հիվանդանոցում ու ծեծել հիվանդանոցի բժիշկներից մկեին: Այս դեպի առնչությամբ առողջապահության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնմունքում բժշկի հանդեպ երեկ երեկոյան տեղի ունեցած […]

Ջարդել են ազատամարտիկի ոսկորները

Երեկ երեկոյան ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանի վիճակը միջին ծանրության է: Այս մասին Henaran-ի հետ զրույցում ասացին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի աշխատակիցները: «Հիվանդը գիտակցություն ունի: Սակայն հիվանդանոց է տեղափոխվել մի շարք կոտրվածքներով: Հակոբյանի քթի և դեմքի փափուկ հյուսվածքները վնասվել են: Քթի ոսկորի կոտրվածք կա, կրծքավանդակի փակ վնասվածք և աջից 8-րդ կողի կոտրվածքներ կան»- ասացին հիվանդանոցից: Հիվանդանոցից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի