31 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

159 ուղեւորով ինքնաթիռը հրդեհվել է /վիդեո/

Ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքի օդանավակայանում հրեհվել է 159 ուղեւորներով լի ինքնաթիռ: Ինքնաթիռն արդեն պատրաստվել է օդ բարձրանալ, երբ շարժիչներից մեկը վառվել է, հայտնում է “Интерфакс” –ը: Հրդեհի արդյունքում 14 հոգի վնասվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, մնացած ուղերներին անվնաս կերպով արագ տարհանել են: Դեպքի առթիվ ստուգումներ են սկսվել:

Մահվան ելքով վրաերթ Բագրատունյաց փողոցում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Զինա Մելքոնյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, ժամը 23.00-ին, մահացել է: Կատարվում է քննություն:

Երիտասարդը վայր է ընկել շենքի 10-րդ հարկից

Այսօր  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի թիվ 102 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար […]

Ի՞նչ է կատարվում Ջրառատում. Պայթյունը լսվել է բազմաթիվ գյուղերում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան պայթյունի ձայն է լսվել Թուրքիային սահմանակից  գյուղերում: «Պայթյունի ձայները ոչ միայն Ջրառատում է լսվել, այլ նաև  հարակից տարածքներում: Անգամ Երևանում է պայթյունը լսվել»,- այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել  Գալստյանը: «Անհանգստանալու բան չկա, ես պայթյունից մի վայրկյան հետ շրջել եմ ամբողջ տարածքով, անգամ […]

16-ամյա աղջկան սպանված են հայտնաբերել օլիգարխի առանձնատանը

16-ամյա Կարինա Զալեսովային սպանված են գտել Նովոսիբրսկի առանձնատներից մեկում: Սպանության մեջ մեղադրվում է նրա հասակակից Մատվեյը, ով այդ առանձնատան սեփականատիրոջ որդին է, հայտնում է Komsomolskaya Pravda-ն: «Օգոստոսի 28-ին աղջիկս գնաց զբոսնելու: Երեկոյան երբ տուն չեկավ, զանգահարեցինք, հեռախոսին չպատասխանեց: Անհանգստացանք, քանի որ դա բնորոշ չէ նրան, շատ կարգապահ է: Սկսեցինք հիվանդանոցները զանգահարել»,- պատմում է Կարինայի հայրը` […]

«Վերջում երեխային դանակով էր սպանել…» /վիդեո/

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զարմանում է, որ Պերմյակովը կարող էր 20 օրվա զինծառայող լինելով ազատ ել ու մուտ անել Գյումրի քաղաքում: Այդ մասին այսօր նա խոսեց «Հենարան» մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ: «22 փամփուշտ է կրակած եղել: Էտ 22-ի կրակոցը ընենց դղրդյուն է հանում, որ կողքի հարևւանները դուրս կթռնեին, […]

Երեք հարյուր հոգով ծեծելով սպանել են երիտասարդին /վիդեո/

Ռուսաստանի Ռոսոտվի մարզում 300-հոգանոց ամբոխը ծեծելով սպանել է 22-ամյա հայ երիտասարդին: Նման դաժան ծեծի պատճառ է դարձել ավտովթարը, հայ երիտասարդը մեքենայով հարվածել է մեկ այլ մեքենայի: Ոստիկանության վարկածով, կիրակի երիտասարդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ հարվածել կայանված մեքենաներին, ինչի համար էլ ծեծի է ենթարկվել: Վնասված մեքենաների տերերի անձը հաստատվել է, բոլորն էլ Սինյավսկոե գյուղի բնակիչներ […]

Ավտովթար «Դուբայ» համալիրի դիմաց. վարորդը մահացել է

Հուլիսի 31-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» համալիրի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» […]

Էքստրեմալ ծննդաբերություն. տրոլեյբուսի վարորդը ընդունել է ուղեւորուհու ծննդաբերությունը

Նովոսիբիրսկում կինը ծննդաբերել է անմիջապես տրոլեյբուսում: Կնոջ ծննդաբերությունն ընդունել են տրոլեյբուսի վարորդն ու ուղեւորներից մեկը: Տրոլեյբուսի կին-վարորդը 3 երեխաների մայր է, եւ երբ տեսել է ուղեւորուհու անհանգիստ վիճակը, հասկացել է, որ նա ծննդաբերում է: Նա իջեցրել է ուղեւորներին ու սկսել ընդունել ծնունդը: Մինչ շտապօգնության ժամանելը երեխան արդեն ծնված է եղել:

Հայտնաբերվել է Նորագավիթում ջրի աղտոտման հավանական պատճառը

Նորագավիթ, 10-րդ փողոցի նրբանց: Վերջին մի քանի օրերի լարված աշխատանքից հետո Երեւան Ջուր ՓԲԸ մասնագետներն այստեղ հայտնաբերել են մի անհայտ վթարված ջրագիծ, որը թերեւս տվյալ տարածքից հուլիսի 24-ին ստացված ջրի որակի վերաբերյալ բողոքների պատճառն էր: Նորագավիթում բաշխիչ ցանցն առավել քան պատկառելի տարիքի է, որով պայմանավորված ներկայումս այնտեղ Երեւանի քաղաքապետարանի կողմից տարվում են լայնածավալ վերակառուցման աշխատանքներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի