Օձը տան մեջ էր

Հուլիսի 23-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մանուշակաձոր թաղամասի թիվ 1 տանը օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվանգ տարածք: