29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հուլիսի 9-ից մինչև 15-ը՝ 7 երկրաշարժ

Ս.թ. հուլիսի 9-ից մինչև 15-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից մեկը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) Թուրքիայի Վան քաղաքի, ևս մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) Իրանի Ահար քաղաքի տարածքում: Հուլիսի 9-ին նույն ուժգնությամբ սեյսմիկ […]

Բելառուսի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, հայտնում է  Ria.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, երբ Լուկաշենկոն Ալեքսանդրիա քաղաքից վերադառնալիս է եղել Մինսկ։ «Նախագահի ավտոշարասյանն ընդառաջ է դուրս եկել BMW ավտոմեքենա և ամբողջ արագությամբ բախվել մեքենաներից մեկին՝ Mercedes միկրոավտոբուսին։ Ուղևորները շատ են տուժել, քանի որ մեքենան ընկել է առուն և մի քանի անգամ […]

Դժբախտ պատահար Մեծ Պառնի գյուղում

Հուլիսի 15-ին, ժամը 16.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մազի Մեծ Պառնի գյուղի «Թռչկան» կոչվող հանդամասի ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել դժբախտ պատահար. «Բելոռուս T40» մակնիշի տրակտորը դեռևս չպարզաբանված հանգամանքներում շրջվել է, ինչից վարորդ Տ. Փ.-ը (ծնվ. 1981 թ.) հայտնվել է տրակտորի տակ և տեղում զոհվել. քաղաքացու դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]

Խոշոր վթար Թուրքիայում. 4 հոգի մահացել է, կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր վաղ առավոտյան Թուրքիայի Բոլու շրջանում խոշոր վթար է տեղի ունեցել, իրար են բախվել երկու ավտոբուսներ: Վթարի արդյունքում  6 հոգի մահացել է, վիրավորվել է 40 մարդ։ Նախնական տվյալներով` Ստամբուլ մեկնող ավտոբուսի վարորդը կորցրել է վերահսկողությունը, բախվել արգելապատնեշին եւ շրջվել։ Նրա հետևից ընթացող մեկ այլ ավտոբուս կտրուկ արգելակել է եւ կրկին բախվել արգելապատնեշին: Նշվում է, որ […]

Վթար Բագրատունյաց փողոցում, կա 4 վիրավոր

Հուլիսի 14-ին, ժամը 17.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 OV 261, «Մերսեդես» մակնիշի 34 ST 649 և «Նիսսան» մակնիշի 34 AM 556 […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Նոր Գեղի համայնքի Ուսանողական, Պ. Սևակի փողոցների, Երևանյան  փողոցի բարձրահարկ շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  14.07.2015թ.  «Երևան Ջուր» ՓԲԸ

Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա տղայի

Հուլիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատի Երևանյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և կանգնել՝ փորձելով օգնություն ցուցաբերել: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում. Հայտարարվել է «ԲԻՍ 1» աստիճան

Փրկարար ծառայությունը հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել` 21.43-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ողբերգական ավտովթարի մանրամասները. 4 հոգի մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 4 մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ 2015թ. հուլիսի 12-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Երեւան-Երասխ մայրուղու Արարատի մարզի Այնթապ գյուղի ճանապարհահատվածում միմյանց են բախվել Ստյոպա Ավետիսյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի եւ Վազգեն Միքայելյանի վարած «Օպել Աստրա » մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով ստացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի