20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Վարորդը տեղում մահացել է

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33 TO 998 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 50 մ): Վթարի հետեւանքով 28-ամյա վարորդ Դ. Դ.-ը տեղում մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր […]

Վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի

Հուլիսի 9-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա երիտասարդ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը, 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նրան եւ իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հրդեհ` «Արզնի» առողջարանային համալիրի մոտակայքում

Հուլիսի 9-10-ը ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կաշեգործների փողոցում գտնվող չգործող մանկապարտեզի մոտակայքում` 7000 քմ խոտածածկ տարածք, Նորագյուղ թաղամասի այգիներում` 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վառոյի ձորակ» կոչվող տարածքում` 8 հա, էջմիածին -Ծաղկունք 1-ին կմ-ում այրվել է 1500 քմ, Կոտայքի մարզի […]

Ավտոմեքենան ընկել է լիճը

Հուլիսի 10-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, Սևան- Գավառ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի հատվածում, «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 26RR888 պետհամարանիշի ավտոմեքենան,(վարորդ՝ Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել լիճը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարները  Մ-10 ավտոճանապարհի Սևան- Գավառ հատվածի 3-րդ կմ-ում` լճից դուրս են բերել «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենան: 

Վանաձորում երթուղայինի վարորդի ինքնազգացողության վատացման պատճառով ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է.  Այսօր` հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում մարդատար ГАЗель-ի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության […]

27 ամյա քաղաքացին կտրել է երակները

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ հին դպրոցի մոտակայքում, քաղաքացին կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Շտապօգնության աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ համատեղ 27-ամյա Վ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:

Քրեական հեղինակության փոխարեն սպանել են նրա 7-ամյա որդուն /վիդեո/

«Ամերիկայի Ձայնն»-ը տեղեկացնում է. Չիկագոյում հուլիսի 4-ին Միացյալ Նահանգների անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ կրակոցից սպանվել էր 7-ամյա մի երեխա: Իրականում հանցագործները նախատեսում էին սպանել երեխայի հորը, որը քրեական աշխարհի ներկայացուցիչ էր, հայտնում է ոստիկանությունը. «Նրա հայրը հանցավոր խմբի ներկայացուցիչ էր, որը 45 անգամ ձերբակալվել է ու հրաժարվում է համագործակցել քննիչների հետ»: Զենքի ազատ վաճառքը լուրջ […]

Սարսափելի վթար Ռուսաստանում. 11 հոգի մահացել է /ֆոտո, վիդեո 18+/

Այսօր վաղ առավոտյան սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Կրասնոյարսկի նահանգում` Կրասնոյարսկ-Կիզիլ ավտոճանապարհին: Իրար են բախվել ուղեւորատար ավտոբուսն ու միկրոավտոբուսը, ինչի հետեւանքով 11 հոգի է մահացել, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է НТВ –ն: Այս պահի դրությամբ պարզ է դարձել, որ Hyundai մակնիշի ավտոբուսի, որում 24 հոգի է եղել, 59-ամյա վարորդը դուրս է եկել հանդիպակաց ճանապարհին եւ […]

Սևանում հեծանիվ նավակ է շրջվել

Հուլիսի 8-ին, ժամը 13.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.32-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 120 մ հեռավորության վրա նկատվել է շրջված հեծանիվ նավակ: Ջրափրկարարները ափ են տեղափոխել Ա.Բ.-ին (ծնվ. 1987թ.), բուժօգնության անհրաժեշտություն չի առաջացել:  

Ավտովթար Մարգարյան փողոցում. կա տուժած

Հուլիսի 7-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23/6 հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է շտապօգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահատված հանգամանքներում բախվել են «Օպել» (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1950թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ` Հ. Մ., ծնվ.1993թ.) մակնիշի ավտոմքենաները:Ա.Մ.-ն տեղափոխվել է «Արմենիա» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի