17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Վանաձորում երթուղայինի վարորդի ինքնազգացողության վատացման պատճառով ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. 

Այսօր` հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում մարդատար ГАЗель-ի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորույթամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև տեղի շտապօգնության մի քանի բրիգադներ: Վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:

Վթարից հետո կարճ ժամանակում ժամանել են նաև Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները ` աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ, ով վթարի վայրից մեկնել է Վանաձորի բժշկական կենտրոն` պարզելու վիրավորների առողջական վիճակը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ