29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Մեղրի հատվածի 16-րդ կմ-ում «ՎԱԶ-2107» մակնիշի 01 LL 655 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Աշոտ Ադամյան, ծնվ. 1972թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 25 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը` 1972 թ. ծնված Ա. Ա.-ը, ուղևորը` 1977 թ. ծնված Լ. Ա.-ը, հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ