29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Քրեական հեղինակության փոխարեն սպանել են նրա 7-ամյա որդուն /վիդեո/

«Ամերիկայի Ձայնն»-ը տեղեկացնում է.

Չիկագոյում հուլիսի 4-ին Միացյալ Նահանգների անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ կրակոցից սպանվել էր 7-ամյա մի երեխա: Իրականում հանցագործները նախատեսում էին սպանել երեխայի հորը, որը քրեական աշխարհի ներկայացուցիչ էր, հայտնում է ոստիկանությունը.

«Նրա հայրը հանցավոր խմբի ներկայացուցիչ էր, որը 45 անգամ ձերբակալվել է ու հրաժարվում է համագործակցել քննիչների հետ»:

Զենքի ազատ վաճառքը լուրջ քննարկումների տեղիք է տալիս: Միայն անցած շաբաթ եւ կիրակի օրերին եւ միայն Չիկագոյում զենքի կրակոցներից սպանվել էր տասը եւ վիրավորվել ավելի քան 50 մարդ: Զենքի վաճառքի ընթացակարգը դժվարացնելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի փորձերը հակազդեցության արժանացան որոշ օրենսդիրների կողմից, որոնց կարծիքով այդ փորձերը հակասում են ամերիկյան սահմանադրությամբ նախատեսված զենք կրելու իրավունքի ապահովմանը:

Մինչ քաղաքական գործիչները խնդրի որոշում են որոնում, Չիկագոյի դպրոցականներն ու նրանց ուսուցիչները որոշել են գործել։ Նրանք հիմնադրել են «Ապահով ապաստարան» ծրագիրը, որի շրջանակներում երեխաներին սովորեցնում են հակասությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղիները:

Ութնամյա Դոնալդի  կարծիքով, մարդկանց պետք է ատրճանակները մի կողմ դնել: «Զենքը մի կողմ դրեք», բացականչում է դպրոցականը: Դոնալդը «Ապահով ապաստարան» ծրագրի 12 հազար մասնակիցներից մեկն է, որոնք սովորում են բոլոր հակասությունները կարգավորել բացարձակապես խաղաղ ճանապարհով: Ծրագրին մասնակցող ուսուցիչների խոսքով՝ երեխաներին անհրաժեշտ է վաղ տարիքից սովորեցնել, որ գոյություն ունեն մարդիկ, որոնց անհանգստացնում են երեխաների խնդիրները:

Տեսանյութը` այստեղ

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ