28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հուլիսի 9-ից մինչև 15-ը՝ 7 երկրաշարժ

Ս.թ. հուլիսի 9-ից մինչև 15-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից մեկը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) Թուրքիայի Վան քաղաքի, ևս մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) Իրանի Ահար քաղաքի տարածքում: Հուլիսի 9-ին նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում՝ Նախիջևան քաղաքից 29 կմ դեպի արևմուտք: Հուլիսի 11-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.3) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, որին հետևել է 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-2.7) երեք հետցնցում: Հուլիսի 15-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Թովուզ քաղաքից 16 կմ դեպի արևելք:

          Տարածաշրջանից դուրս. 6.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հուլիսի 10-ին Խաղաղ oվկիանոսի հարավ-արևմուտքում (Օվկիանիա)՝ Սողոմոնյան կղզիների մայրաքաղաք Հոնիարայից 168 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

          Հուլիսի 12-ին 5.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել ճապոնական Կյուսյու կղզում՝ Օյտա պրեֆեկտուրայի հյուսիս-արևելյան մասում, որի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 3 մարդ, առաջացած սողանքները փակել են ավտոճանապարհները, ռիսկի գոտում գտնվող «Իկատա» ատոմակայանը չի վնասվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ