Երիտասարդը վայր է ընկել շենքի 10-րդ հարկից
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի թիվ 102 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը: Դեպքի մասին տեղեկությունը փախնցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալթիա-Սեբաստիայի քննչական բաժին:
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: