02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ է կատարվում Ջրառատում. Պայթյունը լսվել է բազմաթիվ գյուղերում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան պայթյունի ձայն է լսվել Թուրքիային սահմանակից  գյուղերում: «Պայթյունի ձայները ոչ միայն Ջրառատում է լսվել, այլ նաև  հարակից տարածքներում: Անգամ Երևանում է պայթյունը լսվել»,- այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել  Գալստյանը:

«Անհանգստանալու բան չկա, ես պայթյունից մի վայրկյան հետ շրջել եմ ամբողջ տարածքով, անգամ սահմանակից տարածքներով»,- ասաց Սամվել Գալստյանը և հավելեց, որ գյուղում խուճապ չկա: Գյուղապետի խոսքով՝ դաշտերում աշխատող գյուղացիներն էլ են հասկացել, որ պայթյունը Թուրքիայի տարածքում է եղել:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության զինյալները հարձակում են գործել ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա` պայթեցնելով այն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ