03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Արմենիա» ԲԿ-ում հիվանդը բժշկի է ծեծել

Երեկ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել «Արմենիա» բժկական կենտրոնում: Հիվանդներից մեկը, տարօրինակ վարք ցուցաբերելով, սկսել է իրարանցում ստեղծել հիվանդանոցում ու ծեծել հիվանդանոցի բժիշկներից մկեին: Այս դեպի առնչությամբ առողջապահության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է.

«ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնմունքում բժշկի հանդեպ երեկ երեկոյան տեղի ունեցած բռնության փաստը։ Բռնության, ծեծի ցանկացած դեպք ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ հիվանդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն։ Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։ Վստահ ենք, որ մեղավորը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ