01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Լրագրողին վրաերթի են ենթարկել ուղիղ եթերում /վիդեո/

Մեքսիկայի օդանավակայանում ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում վրաերթի է ենթարկվել Fox Sports հեռուստաընկերության լրագրող Դեւիդ Մեդրանոն: Լրագրողն ուղիղ եթերում մեկնաբանելիս է եղել ֆուտբոլային հանդիպումը, երբ նրան վրաերթի են ենթարկել: Բարեբախտաբար, լրագրողը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Մահվան ելքով վրաերթ Գյումրիում

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 9/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել-Վեկտրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի ուղևոր, 1951 թ. ծնված Արշալույս Ստեփանյանը մահացել է, իսկ վարորդը, 3 ուղևորները, «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը պարզվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 01.45-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ա. Ահարոնյան-Ադոնց փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել էր: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են վրաերթի հետևանքով մահացած անձի ինքնությունը՝ 1974 թ. ծնված Արթուր Բանդուհանյան: Քննությունը շարունակվում է:

«Բոլոր սփյուռքահայերիս համար Երևանը հարազատ է ու անփոխարինելի»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի կազմակերպիչ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած, կիսամարաթոնի մասնակիցներ, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆին, Լատվիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Զալիտիսին և Հունաստանի ատլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ […]

Ամուսինները վեճի ժամանակ բենզին են լցրել միմյանց վրա ու ողջ-ողջ այրվել

ՌԴ Յարոսլավ քաղաքում քննություն է ընթանում ամուսնական զույգի մահվան հանգամանքերի շուրջ: Ինչպես պարզվել է, վեճի ժամանակ 51-ամյա ամուսինն ու 46-ամյա կինը իրար վրա բենզին են լցրել ու այրել միմյանց: Ամուսիններին տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ նրանք ստացված վնասվածքներից մահացել են:

Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Սեպտեմբերի 29-ին  և լույս  30-ի  գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր  տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160  կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի  նռնականետերից,ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան […]

Արջը հարձակվել է գյուղացու վրա

Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ` 1959 թ. ծնված Ս. Ա.-ի վրա: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:  Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՃՏՊ` Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 28-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես»  և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացնում է ստիկանության լրատվական ծառայությունը: «Մոսկվիչ»-ի վարորդը, «Մերսեդես»-ի վարորդը և  ուղևորը՝ 1974 թ. ծնված Էդիկ  Սաժումյանը,   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Է. Սաժումյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Հետախուզվողին հայտնաբերեցին Աբովյանում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 4/2 շենքից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Նարեկ Ա.-ն, որը սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում […]

Ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը

Սեպտեմբերի 28-ին, ժամը 07.44 տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին` Մեղրաձոր գյուղի սկզբնամասում, «Տոյոտա Պռադո» մակնիշի 75 vz 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1997 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի